Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին Ռուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը Օդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ) Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց Լավրովից Մինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ 3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու Գերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19% Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ` ԲԱՔՈՒՆ ՉԻ ԱՆՑՆԻ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ` ԲԱՔՈՒՆ ՉԻ ԱՆՑՆԻ

 

«Աշխարհի վերջի գլխավոր նշաններից է` Եմենում պատերազմը. Եմենը կարեւորագույն դեր է ունենալու Դատաստանի օրվա գալու համար: Մարգարեն ասել է՝ կրակը դուրս կգա Եմենից»: Այսպես Մուհամեդ մարգարեին վկայակոչելով՝ վերջին ժամանակներս իսլամական շատ ազդեցիկ աստվածաբան հոգեւորականներ ավելի ու ավելի հաճախակի են խոսում մոտալուտ աշխարհի վերջի մասին: Ավելին՝ իսլամական հոգեւորականությունը մատնանշում է աշխարհի վերջի մոտ լինելու մասին բազում այլ իրականություն դարձած փաստեր, որոնք, ըստ նրանց, Մուհամեդի մարգարեությունների թվում են:

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՐՄԱԳԵԴՈՆԻՆ

Նշված մարգարեությունների թվում են, թե՝ Իրաքի ու Սիրիայի արանքում պետք է ձեւավորվի իսլամի անվան տակ թաքնվող «շեյթանի բանակը»: Իրաքը բաժանվելու է երեք մասի: Այնուհետեւ՝ իսլամի երկու թեւերի միջեւ մեծ պատերազմը, որ այն սկսելու հարցում մեծ դեր է ունենալու Սաուդյան Արաբիան: Պատերազմ, որի արմատները գալու են Արեւմուտքից. «Այնտեղից են գալու քաոսն ու ցնցումները, որը կանխատեսել է Մարգարեն: Եվ մենք դա տեսնում ենք. այնտեղից ֆինանսավորվում են քաղաքական ցնցումները, այնտեղ կառավարվում են նավթադոլարների տատանումները: Մարգարեն ասել է, որ այնտեղ են աճելու Սատանայի կոտոշները եւ սկսվելու է Շեյթանի դարը»,- օրերս հայտարարեց մեծ հեղինակություն համարվող մուսուլման-աստվածաբան շեյխ Իմրան Հուսեյնը:
Դժվար չէ տեսնել, որ եթե անգամ նկարագրվածից կրոնական բաղադրիչը մի կողմ թողնենք, միեւնույնն է՝ իսլամական այդ կրոնական մարգարեություններում հիշատակված դրվագներն իրականություն են դառնում բառացիորեն աչքի առաջ: Իրաքի ու Սիրիայի արանքում «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ կոչվող «շեյթանի բանակի» գործունեության արդյունքում Իրաքն արդեն իսկ փաստացի երեք մասի է բաժանվել՝ կիսվելով ԻՊ-ի, քրդերի ու դեռ պահպանվող պետության միջեւ: Հաջորդն «Արաբական գարնան» հիմք դրած Եմենում ընթացող պատերազմն է. այստեղ Սաուդյան Արաբիան տեւական ժամանակ շարունակվող օդային հարվածներից հետո օրերս նաեւ ցամաքային ռազմական գործողությունների դիմեց: Իսկ դա արդեն իսկ ծայրահեղորեն սրել է Եմենի գործող իշխանություններին աջակցող Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունը, որը կարող է վերածվել մինչեւ իսլամական երկու թեւերի՝ շիա-սուննիական լայնամասշտաբ բախումների:

Ընդ որում, Իրանը թեեւ նոր-նոր է միջուկային թեժ թեմայի շուրջ պայմանագիր կնքել, սակայն, չնայած արեւմտյան քարոզչամեքենայի գնահատականների, թե դա ռուսներին ջախջախիչ հարված հասցրեց, ներկայիս փաստերը խոսում են մեր նկարագրած սխեմայի օգտին, որ դա նախագահ Օբամայի պարտությունն էր: Ընդ որում այն փաստը, որ օրերս Օբաման ամերիկյան դեմոկրատ սենատորներին հղած պաշտոնական նամակում հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կվերացվեն ոչ թե բոլոր պատժամիջոցները, այլ միայն նրանք, որոնք սահմանվել են միջուկային թեմայի հետ կապված, արդեն իսկ ցույց է տալիս, որ Վաշինգտոնն այդ պայմանավորվածություններից ետ քաշվելու ճանապարհ է գտել: Առավել եւս, որ Օբաման միաժամանակ նորից առաջ է քաշում Իրանին ռազմական հարված հասցնելու տարբերակը: Դրա պատասխանն էլ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետության փաստացի լիդեր Ալի Խամենեիի հայտարարությունն էր. «Եթե պետք է պատժամիջոցները պահպանվեն, ապա ինչո՞ւ էինք բանակցում...»:
Այսպիսով՝ կարելի է արդեն գրեթե միանշանակ ասել, որ Օբամային չհաջողվելով պատժամիջոցները չեղյալ համարելու խոստումներով՝ Իրանին վերցնել իր աշխարհաքաղաքական վասալության տակ եւ նրանով փոխարինել տարածաշրջանային մյուս վասալներին, ներկայումս արագորեն փորձում է վերադառնալ հին դաշնակցային հարաբերություններին՝ տարածաշրջանում իրանական սայրով Մոսկվա-Պեկին-Թեհրան փաստացի գործող առանցքի ազդեցության դեմն առնելու համար: Ընդ որում, այդ պայքարում նորից ընդգծված է դառնում Սիրիայի եւ Եմենի պատերազմի գործոնը, այսինքն՝ այդ կերպ պետք է բացատրել տարածաշրջանի ներկայիս ծայրահեղ ռազմականացված վիճակը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Թե դեպի ուր կտանի այս իրավիճակը՝ դեռ մնում է կախված մի շարք անորոշ գործոններից: Նախ. ԱՄՆ-ին կհաջողվի՞ Սաուդյան Արաբիայի հետ բավականին սառած հարաբերություններում ձեռք բերել այն կարգի քաղաքական վստահություն, որի պարագայում միայն սաուդներն իրենց երաշխավորված կհամարեն Իրանի հետ մինչեւ իսկ ռազմական առճակատման գնալու որոշում կայացնելիս: Այնուհետեւ՝ դեպի ո՞ւր կգնան Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները: Թուրքիայի ներքին իրավիճակը, իհարկե, գնալով ավելի ու ավելի է ռազմաճակատի նմանվում: Եվ դժվար չէ նկատել, որ թուրք զինվորականների վրա քրդական հարձակումներն էլ ավելի ակտիվացան եւ արյունոտ բնույթ ստացան օրերս Անկարայից հնչած հայտարարությունից հետո, թե՝ չեն էլ մտածում ռուսական «Թուրքական հոսք» գազատարից հրաժարվելու մասին: Այդ գազատարի թեման վաղուց է վերածվել Վաշինգտոնի կամ Մոսկվայի ուղղությամբ Էրդողանի քաղաքական կողմնորոշման ինդիկատորի: Էրդողանը ձախողված խորհրդարանական ընտրություններից հետո փորձում էր գազատարի թեման հնարավորինս ձգձգել, թերեւս ձգտելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիրքերը վերականգնելու խնդրի լուծման հարցում Վաշինգտոնի ծայրահեղ հակազդեցությունը չառաջացնել: Բայց ահա օրերս վերջնական տեսք ստացավ ռուսական մեկ այլ գազային ծրագիր՝ «Հյուսիսային հոսք-2»-ը, որը նախատեսում է «Թուրքական հոսքի» ծրագրային ծավալով՝ տարեկան մոտ 65 մլրդ խմ գազ Եվրոպա հասցնել Բալթիկ ծովով՝ «Հյուսիսային հոսք» գործող գազատարին զուգահեռ: Այս մեկի օրինակով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի հասցեատերը եւս Գերմանիան է, եւ դժվար չէ կռահել, որ ռուսների հետ այս լարված իրավիճակում Բեռլինն այս նոր գազատարի ծրագրին գնաց հենց «Թուրքական հոսքը» կանխելու համար, ինչը խոստանում էր Թուրքիային տալ Եվրոպայի դեմ բավականին ծանրակշիռ քաղաքական լծակներ: Ընդ որում՝ «Հյուսիսային հոսք-2»-ը կարծես թե նաեւ Վաշինգտոնի ծայրահեղ խանդը չի առաջացնում. եթե Եվրոպա-Ռուսաստան գազային կապը խզելն անհնար է, ապա նախընտրելի է, որ այդ լծակները մնան Գերմանիայի ձեռքին եւ ոչ թե «Թուրքական հոսքի» տեսքով նպաստեն Անկարայի քաղաքական հզորացմանը: Եվ Անկարան էլ իր հերթին է հասկանում. եթե «Հյուսիսային հոսք-2»-ը մտնի շինարարության փուլ, ապա «Թուրքական հոսքը» լավագույն դեպքում կվերածվի միայն Թուրքիայի տարեկան մոտ 8-10 միլիարդ խմ գազի մատակարարման գազատարի, որից հետո արդեն դեպի Եվրոպա տարանցիկ երկիր դառնալու բոլոր երազանքներին պետք է հրաժեշտ տալ: Այն առումով, որ «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացման դեպքում Եվրոպայի համար նաեւ երրորդական-չորրորդական պլան է մղվում Ադրբեջանից Թուրքիայով գազ տանելու գերթանկարժեք ծրագիրը: Եվ հասկանալի է, որ այդ կորուստների դիմաց Վաշինգտոնից որեւէ փոխհատուցման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընդհակառակը՝ սպասվում են միայն կորուստներ՝ Վաշինգտոնի առաջին իսկ պահանջով Մերձավոր Արեւելքում անհեռանկար պատերազմի մեջ ներքաշվելու տեսքով:
Արդյունքում՝ Անկարան ստիպված էր ժամանակից շուտ խոսել «Թուրքական հոսքին» հավատարիմ մնալու մասին: Դա թեեւ կտանի ներքին լարումների, սակայն չկա չարիք՝ առանց բարիքի: Համենայնդեպս՝ Էրդողանն այս օրերին ակտիվորեն ի ցույց դնելով ներթուրքական իրավիճակը, առաջ է քաշում այն գաղափարը, որ խորհրդարանում մեծամասնությունը չկորցնելու դեպքում այդ արյունոտ հետեւանքները չէին լինի: Եվ միայն այդ հանգամանքը նրան իրոք խոստանում է նոյեմբերին ետ ստանալ կորցրած մեծամասնությունը: Ընդ որում՝ ռուսական «Գազպրոմն» էլ ակնարկում է, որ ամենեւին էլ պետք չէ «Թուրքական հոսքը» օրակարգից հանել: Իսկ որ առանց Թուրքիայի՝ Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը Վաշինգտոնին առանձնապես լուրջ հաջողություններ չի խոստանում, էն գլխից էր պարզ: Եվ արդյունքում, թեեւ իրավիճակն աննախադեպ չափով լարված է, սակայն շեյխ Իմրան Հուսեյնի խոստացած «Շեյթանի դարը» ամենեւին էլ պարտադիր չէ, որ վրա հասնի:
Հասկանալի է՝ այս իրավիճակը նյարդային վիճակում է պահում նաեւ Բաքվին. եթե  «Հյուսիսային հոսք-2»-ը զրոյացնում է ադրբեջանական գազի պահանջարկը, դա միանգամից նվազեցնելու է նաեւ բուն Ադրբեջանի պահանջարկը Եվրոպայի աչքին: Առավել եւս, երբ նույն Եվրոպան եւ հատկապես՝ Գերմանիան այդպես էլ օրակարգից չեն հանում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեման, մինչդեռ նույնիսկ Եվրասիական միություն մտնելուց հետո խոսում է Հայաստանի ¥նաեւ՝ Բելառուսի¤ հետ հատուկ առեւտրային համագործակցության մասին: Այդ նյարդային ռեակցիան Ադրբեջանը թեեւ դրսեւորում է հայկական սահմաններին լարվածությունը սրելու տեսքով՝ թերեւս փորձելով նաեւ բոլորին ցույց տալ, թե կարող է նման սյուրպրիզներով շատ հաշվարկներ խառնել: Սակայն ՌԴ ԱԳ նախարարի` օրերս Ադրբեջան կատարած այցն ու ՀՀ եւ ՌԴ նախագահների երեկվա հանդիպումը բավարար ակնարկ են, որ սահմանային կրակոցներից այն կողմ Բաքուն հաստատ չի անցնի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված