Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Ժ. ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Ժ. ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Սեպտեմբերի 16-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա կոմպոզիտոր, դաշնակահար ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆԻ կամերային ստեղծագործություններին նվիրված համերգ: Համերգի ընթացքում Ժ. Շահրիմանյանի հետ նրա կամերային ստեղծագործությունները հանդիսատեսին կներկայացնեն Գոհար Պապոյանը (ջութակ) եւ Սերգեյ Կոսեմյանը (թավջութակ):

Միջազգային եւ հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային եւ վոկալ ժանրերում: Նա ավելի քան 50 ստեղծագործությունների հեղինակ է, որոնք հնչել են Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլ երկրներում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հրատարակվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ