Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԵՂՍՐՏԵ՞Լ Է. «ԴՈՒՔ ԻՆՁ ՄԻ՛ ԱՍԵՔ, ԵՍ ԻՆՉ ԱՆԵՄ»

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԵՂՍՐՏԵ՞Լ Է. «ԴՈՒՔ ԻՆՁ ՄԻ՛

ԱՍԵՔ, ԵՍ ԻՆՉ ԱՆԵՄ»



Քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր գույքերի փոխանակման հարցին, որի ժամանակ առարկություն հայտնեց «Բարե՛ւ, Երե՛ւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Մինչ իր հարցը հնչեցնելը, պրն Սաֆարյանը երկար նախաբանով հանդես եկավ, որը, հավանաբար, նյարդայնացրեց ՀՀԿ ավագանու անդամներից մեկին: «Հարցդ տուր էլի»,- հնչեց ավագանու անդամի ձայնը:

«Դուք ինձ մի՛ ասեք, ես ինչ անեմ»,- հակադարձեց Սաֆարյանը:

«Շարունակեք, պարոն Սաֆարյան»,- միջամտեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ի վերջո,Ստեփան Սաֆարյանը հարցը հնչեցրեց, որից հետո «Բարեւ Երեւան» խմբակցության մյուս անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ինքը որպես նիստը նախագահողի, ճանաչում է Տարոն Մարգարյանին, մնացած բոլոր արձագանքները ճչոց է համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ