ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՈՐՊԵՍ ԱՎԱԳԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ...
Արխիվ 12-16ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՈՐՊԵՍ ԱՎԱԳԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ...
Քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը` «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշումը, բուռն քննարկվեց: «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց` արդյոք այս որոշման ընդունմամբ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, արդյոք թափանցիկ կդարձնի ոլորտը:
«Փորձը ցույց է տալիս, որ շինարարական որոշ աշխատանքներ խեղումներով են նթանում: Եվ էդպես էլ հաճախ չենք իմանում` շենքը սեյսմիկ է, թե ոչ, կարգուկանոնով է կառուցվել, թե ոչ»,- ասաց տիկին Բախշյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդքան էլ չհամաձայնեց տիկին Բախշյանի այն մտահոգություններին, որոնք առնչվում են կոռուպցիային ու մյուս խնդիրներին: «Որ Դուք ավարտական ակտերի գործընթացն իմանաք, այս հարցը էլ չեք բարձրացնի: Կառաջարկեմ այդ գործընթացը սկզբից մինչեւ վերջ ուսումնասիրել, նոր հարցը բարձրաձացնել»,- ասաց քաղաքապետը:
Տարոն Մարգարյանի խոսքով` ցանկացած կառուցապատող պետք է հասկանա, որ իր կողմից կառուցված շենքերը պետք է համապատասխանեն քաղաքաշինական նորմերին:
Անահիտ Բախշյանը համաձայնեց քաղաապետի վերջին խոսքի հետ, բայց մի շարք դեպքեր մեջբերեց, երբ քաղաքաշինական նորմերը խախտվում են: Ինչ վերաբերում է ավարտական ակտերի գործընթացն ուսումնասիրելուն, նախկին պատգամավոր Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Ես ավագանու անդամ եմ, դրա ժամանակը ես չունեմ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
