ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.ԻՆՉՈ՞Ւ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ
Արխիվ 12-16ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.ԻՆՉՈ՞Ւ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՌԱՆՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ
Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստը, որրի ընթացքում քննարկվեց 18 հարց: Նիստի ընթացքում հաստատվեց օրակարգը, հաշվիչ հանձնաժողովի կազմը: Ավագանու անդամները միաձայն հավանաություն տվեցին ՀՀ արտիստ Կիմ Երիցյանի անունով հուշատախտակ դնել Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում:
Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր 192 դպրոցը անվանակոչել հայ հետախույզ Գեւորգ Վարդանյանի անունով:
Նուբարաշենի երաժշտական դպրոցն էլ առաջարկվեց անվանել վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անունով: Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանին, որի վերաբերյալ առարկություն հայտնեց «Բարե՛ւ,Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ինչու է հուշարձանը տեղադրվել առանց ավագանու որոշման: Քաղաքապետարանի ներկայացուցիչն արձագանքեց` սա այն դեպքն է, երբ հուշարձանի տեղադրման համար կարիք չկա ավագանու որոշման: «Առաջնորդվել ենք 1999 թ-ին ընդունված կառավարության 551 որոշմամբ»,- պարզաբանեց պատասխանատուն:
Ավագանու հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 28-ին, սակայն քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց` չի բացառվում, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության առիթով արտահերթ նիստ հրավիրվի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
