ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին իսկ օրը Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց: 98 կգ քաշայինների պայքարում հավասարը չուներ Արթուր Ալեքսանյանը, ով երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն,
եզրափակչում 3:0 հաշվով հաղթելով Ղասեմ Ռեզաիին:
Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից եւ հաղթանակ տարել՝ճապոնացի Յասուիրո Յանուիրայի (8:0), նորվեգացի Մարտին Նիլսենի (4:0), ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի (10:1) եւ ռումինացի Ալեքսուս Չիուրարիուի(9:0) նկատմամբ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk