ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍԿ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ
Արխիվ 12-16
ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍԿ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ
Լաս Վեգասում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, մրցագորգը հունահռոմեականը ոճի ըմբիշներինն է: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որի մեկնարկը ավելի քան վստահ էր:
Հայ ըմբիշի մրցակիցը հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոն էր, որի նկատմամբ Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Միհրան Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի հույն Մատիաս Վլադիմիրոսը:
Հաջորդը հայ ըմբիշներից պայքարի մեջ մտավ 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով գոտեմարտեց իր հիմնական մրցակից ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ եւ ցավոք պարտություն կրեց 0:6 հաշվով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
