ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴԱՎԱՃԱՆ» ԳՏՆՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴԱՎԱՃԱՆ» ԳՏՆՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԸ»
Այս տարի լրանում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելու 50-ամյակը: Օրերս թատրոնում նշվեց այդ փաստը նախ լրագրողների հետ ունցեցած հանդիպումով, ապա շարունակվեց Գրիգորյանի աշխատասենյակում:
Թատրոնի ղեկավարը հոբելյանական միջոցառման մասին անտեղյակ է եղել. «Կոլեկտիվն ինձնից գաղտնի էր պահում, «դավաճան» գտնվեցին նաեւ ընտանիքիս անդամները` կինս, դուստրս, անգամ փեսաս: Իհարկե` մի կողմից հաճելի էր, սա ինձ պարտավորեցնում է լինել ավելի կարգապահ, ճշտապահ եւ հավատալ թատրոնի հաջողություններին եւ այն բանին, որ թատրոնը կարող է անել ավելին, քան այսօր անում է»,- հույս հայտնեց Գրիգորյանն ու հոբելյանական տրամադրությամբ շարունակեց. «Երբ այսօր մտա իմ աշխատասենյակ, մտածեցի թե ինչ-որ մեկի հարսանիքն է, 5-10 վայրկյան անց հասկացա` իմ եւ թատրոնի հարսանիքն է` 50-ամյակը: Աշխատասենյակ, որտեղ տարօրինակ մտքեր էին ծնվում, ներկայացման մտահաղացումներ, բախումներ` դերասանների, նկարիչների եւ նախարարության աշխատակիցների հետ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk