Ի՞ՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԱԳԱԾ
ԱԽՈՅԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ
ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները սեպտեմբերի երեքին հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկեցին նոր Սահմանադրությանն առնչվող հարցեր:
«Իրավունք»-ը պատգամավոր, «Վերադարձ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արագած Ախոյանից պարզեց` ի՞նչ առաջարկներ կամ մտահոգություններ է ներկայացրել նախագահի նստավայրում: «Իմ մտահոգություններից մեկը ընտանիքի մասին էր, բայց նախագահականից վստահեցրին` հայկական ընտանիքը բաղկացած է կնոջ եւ տղամարդու միասնությունից: Մյուս մտահոգությունը եկեղեցի- պետություն հարաբերություններին է վերաբերում: Մտահոգություն ունեի, որ գուցե հայ առաքելական եկեղեցին կարող է կորցնել իր առաջնահերթությունը, բայց անհանգստությունս եւս փարատեցին»,- ասաց պրն Ախոյանը:
Մի՞թե հնարավոր չէ գյուղապետերին նշանակել, մարզպետներին` ընտրել հարցի մասին էլ. «Ինձ ասացին, որ համայնքների խոշորացման ծրագրով դա կլինի: Կարծում եմ` այս մոդելն ավելի շատ օգուտ կտա գյուղական համայնքներին»,-եզրափակեց քաղաքական գործիչը:
Թեեւ Արագած Ախոյանը հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մյուս պատգամավորները եւս ակտիվ են եղել, բայց մեր տեղեկություններով հանդիպմանը հիմնականում խոսել եւ առաջարկներ ներկայացրել վերոնշյալ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk