Ա.Ա-2015. ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16Ա.Ա-2015. ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին եւ մրցումային առաջին օրը հայ մարզիկներից պայքարի մեջ կմտնեն՝66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Գոտեմարտերը կհեռարձակվեն Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով 20:30-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում:
Միհրան Հարությունյան - Ջեֆրին Բենիտո (Հոնդուրաս)
Արսեն Ջուլֆալակյան - Ռոման Վլասով (Ռուսաստան)
Արթուր Ալեքսանյան - Յասուհիրո Յոնեհիրա (Ճապոնիա)
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
