Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՎԱՐԴԵՆԻՍԻ «ՈՍԿԵ ՀԱՍԿ» ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԵՆԻՍԻ «ՈՍԿԵ ՀԱՍԿ» ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

Սեպտեմբերի 6-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում  տեղի ունեցավ «Ոսկե հասկ» ամենամյա փառատոնը, որը նպատակ ունի  խթանել Վարդենիսում փոքր բիզնեսի զարգացմանը:

«Ոսկե հասկ» փառատոնն  իրականացվում է Վարդենիսի համայնքների  մեծ մասի մասնակցությամբ, որի արդյունքում տեղացիների համար ստեղծվում է հնարավորություն ուսումնասիրել իրենց արտադրանքի ներուժը եւ սովորել, թե ինչպես խթանել շուկայում իրենց արտադրանքի իրացմանը: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս փառատոնի սկիզբն ազդարարվեց ազգագրական երգ ու պարով, որը շարունակվեց մինչեւ օրվա վերջ:

Այս տարի փառատոնին բացի անհատներից, մասնակցում էին նաեւ Վարդենիսի եւ հարակից համայնքերի ուսումնական կենտրոնները, ինպես նաեւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն –ինտերնատին կից գործող ցերեկային կենտրոնի սաները: Վարդենիսի քաղաքապետարանի եւ սոցիալական բաժնի պետ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ փաստեց, որ փառատոնը կարեւոր է նրանով, որ համախմբում է համայնքերին.«Արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է «Ոսկե հասկը», որի շնորհիվ արտադրողը կարողանում է վեր հանել իր արտադրանքը եւ այն ներկայացնել բոլորին: Այս ամենի արդյունքում տարեցտարի ավելանում է համագորցակցող համայնքերի թիվը: Դեռեւս Խորհրդային Միության տարիներից Վարդենիսի տարածաշրջանը համարվել է հացի շտեմարան եւ անկախ բնակլիմայական պայմաններից, մարդիկ կարողանում են ստեղծել իրենց հացը»,-ընդգծեց Ս. Բարսեղյանը:

Ըստ փառատոնի կազմակերպիչ ԼՅՈՒՍԻ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ, փառատոնի անցկացման համար ընտրվել է Վարդենիսը, քանի որ այն աչքի է ընկնում ցորենի արտադրությամբ.«Մենք նպատակ ունենք նմանատիպ փառատոներով մի քիչ աշխուժացնել տվյալ համայնքը, ինչպես նաեւ ոգեւորել համայնքերի բնակիչներին, նրանք պետք է զգան որ ուշադրության կենտրոնում են: Փառատոնը բոլորին տալիս է հնարավորություն ներկայացնելու իրենց արտադրանքը, որին մասնակցելու միակ պայմանն այն է, որ տաղավարում պետք է ներկայացված լինի ցորենի հետ կապված որեւէ թեմա`լինի հաց կամ ուտեստ»,«Իրավունքի» հետ զրույցում նշեց Լ. Վարդեւանյանը:

«Ոսկե Հասկ» փառատոնն անցկացվում է Հայրենիքի զարգացման նախաձեռնություն եւ  Ջինիշյան հիշատակի հիմնադրամների Վարդենիսի քաղաքապետարանի, Վարդենիսի զարգացման հիմնադրամի եւ Վորլդ վիժն Հայաստանի աջակցությամբ:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ