ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ…
Արխիվ 12-16ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ…
Ինչպես հայտնի է, ՀԺԿ-ն չի ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ նոր Սահմանադրության շուրջ չի մասնակցել քննարկումներին նախահագահական նստավայրում: Քանի որ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր է, իսկ ՀԱԿ-ը դեմ է նոր Սահմանադրությանը, քանի որ այն, ըստ ընդդիմադիր ուժի, իշխանության վերարտադրության միջոց է, «Իրավունք»-ը Ստեփան Դեմիրճյանից պարզեց`անձամբ ինքը «վերարտադրություն» բառը կամ դա պարունակող նախադասություն կարդացե՞լ է սահմանադրության նոր տեքստում: Կամ ի՞նչ կապ ունի վերարտադրությունը սահմանադրություն փոխելու հետ: «Ցանկացած իշխանություն թող վերարտադրվի նորմալ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Կարեւորը թե ինչպես են ընտրվում: Մեզ մոտ ձեւավորվել է ընտրությունները կեղծելու ավանդույթ: Այսինքն` մեզ համար սահմանադրական բարեփոխումները չեն առաջնային, այլ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելն է»,- ասաց Դեմիրճյանը` մեր հարցին այդպես էլ հստակ պատասխան չտալով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk