ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍ
Ըստ հավաստի տեղեկությունների Ժիրայր Սեֆիլյանի ընդդիմադիր շրջապատը նոր բիզնեսով է զբաղվում: Այդ բիզնեսի մեջ մտնում է տեղեկանքներ վաճառելը առ այն, որ իբր թե այս կամ այն ՀՀ քաղաքացին, որպես ընդդիմադիր հետապնդվում է ՀՀ-ում: Այդ տեղեկանքները արժեն 200-300 դոլար: Դրանք ներկայացվում են հիմնականում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով: Դե ինչ, Ժիրայր Սեֆիլյանը իր ընդդիմադիր լինելը շատ լավ էլ կարողանում է օգտագործել սեփական ֆինանսական բարգավաճում ապահովելու համար: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
