Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՔ Է ԵՎՍ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՔ Է ԵՎՍ ՔՐԵԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր  քննարկում  նոր քրեական օրենսգրքի հայեցակարգի մասին: Բանն այն է, որ գործող քրեական օրենսգիրքը բազմաթիվ թերություններ  ունի, այդ պատճառով անհրաժեշտություն է  առաջացել այն փոխել:

Օրենսգրքի նոր հայեցակարգով մասնագետները  մտադիր են համապատասխանեցնել այն հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին եւ կրիմինալ սպառնալիքներին, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ:

ԵՊՀ դոցենտ, աշխատանքային խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արա Գաբուզյանի խոսքով`երբեմն դեպքեր են լինում, երբ գործող օրենքը հստակ չի ասում, թե այդ իրավիճակում ինչպես պետք է վարվեն եւ ում պետք է պատասխանատվության ենթարկեն:

Քննարկման մասնակիցներն էլ ասացին, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե օրենքի կատարյալ լինելուն, այլ դրա լավ կիրառմանը:

Ա. Գաբուզյանը, իր խոսքում ի թիվս  այլ հարցերի, անդրադարձավ նաեւ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթրակելու մասին:

«ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ուղղակի չի ասվում, որ իրավաբանական անձանց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության, այլ արդյունավետ քաղաքացիաիրավական, վարչական, իրավախախտում: Ի վերջո, հասկացանք, որ պետք է իրավաբանական անձանց ենթարկել պատասխանատվության: Չնայած սա այն հարցն է, որը կշարունակվի դեռ քննարկվել»,- ասաց Գաբուզյանը:

Ի դեպ, քննարկվում էր նաեւ հանրային վտանգավորություն բառակապակցությունը  ներառել քրեական օրենսգրքում:


Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ