Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

Գյումրեցիները` գյումրեցիների մասին.«Դժվար է հաճոյանալ գյումրեցու քիմքին, բայց, եթե սիրեց՝ վերջ»

Արխիվ 12-16

ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԴԺՎԱՐ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՔԻՄՔԻՆ, ԲԱՅՑ, ԵԹԵ ՍԻՐԵՑ՝ ՎԵՐՋ»

 

Սեպտեմբերի 5-ին ԱՊՀ մշակութային եւ 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրին 13-րդ անգամ տոնեց քաղաքի օրը: Գյումրին մինչեւ ուշ երեկո տոնակատարությունների մեջ էր, որն ամփոփվեց  Կենտրոնական հրապարակում կայացած համերգով: Ի դեպ, օրվա խորհրդի առթիվ մի շարք ճանաչված քաղաքական գործիչներ իրենց բարեմաղթանքներն ու գյումրեցիների մասին մտորումները գրել են սոցցանցի էջերում, որոնցից մի քանիսն «Իրավունքն» առանձնացրել եւ ներկայացնում է ձեր ուշադրությանը:


«ՄԵԾԵՐ ԾՆԱԾ, ՍԵՓԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՈՂ, ԻՄ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ»


«Աստված չանի մարդ դառնա գյումրեցիների հումորի թեմա…Ընդհանրապես գյումրեցիների հետ շփվելը աշխարհայացք, երեւակայություն եւ գունավոր խոսք ձեւավորելու ամենաարագ ներգործող միջոցն է: Դժվար է հաճոյանալ գյումրեցու քիմքին, բայց, եթե սիրեց՝ վերջ: Հեշտ չի եղել գյումրեցու կյանքը ու հիմա էլ հեշտ չէ. կորցնել-վերականգնելով ու ամբողջ ընթացքում աշխարհին ապացուցելու բան ունենալով առաջ շարժվելը՝ անընդհատ հիշեցնելով, որ տարբեր է ու տարբերվող», - հայրաքաղաքի տոնի առթիվ գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ու հիշում մանկության պայծառ հուշերից մեկը. «Մի օր հորս եւ հորեղբորս հետ գնացել էինք Լենինականի թատրոնի շենքում տեղի ունենալիք մի երեկոյի, որը նվիրված էր իմ կողմից շատ հարգված մարզիկ եւ լեգենդար լենինականցի Յուրի Վարդանյանին: Ես երեւի 7-8 տարեկան դպրոցական էի: Ճանապարհին ծաղիկ էլ առանք: Մեր տեղերը վերեւի շարքերում էին: Մանրամասները չեմ հիշում, բայց ինչ-որ մարդիկ էին խոսում, երաժշտություն էր հնչում, վերջում էլ Յուրիկը խոսեց: Երբ վերջացրեց, հորս հանձնարարությամբ գնացի մեր չեմպիոնին ծաղիկ նվիրելու: Նա վերցրեց ծաղիկներն ու ժպտաց: Մերոնց մոտ աստիճաններով վազքով հետ վերադառնալու ճանապարհին մի շարք ներքեւ նստած ռուսախոս հանդիսատեսը ժպտալով ինձ նայեց, շրջվեց հորս կողմը՝ ասելով. ,,Маленький Жабoтинский,, (Ժաբոտինսկին Խորհրդային Միության ծանրորդ էր ծանր քաշային կարգում)… Բոլորը ծիծաղեցին: Ես այդքան էլ ուրախանալու բան չտեսա, բայց հանդիսատեսներից մեկն ինձ հույս տալու համար շշնջաց. «Բան չկա, մեր հումորից խոնավություն է քաշել»: Տրամադրությունս տեղն ընկավ…»: Հ. Մանուկյանը նաեւ հիշել է Գյումրիում անցած մանկության ու պատանեկության տարիները. «Այդ տարիներին ես էլ էի խաղում ոչ գյումրեցի կամ ոչ բարբառախոս հասակակիցներիս հոգիների հետ, ովքեր չգիտեին ի՞նչ է մուշուրբան, ո՞նց են ուտում թաթարբորակին ու քյալլեն, իսկ գերազանցիկներին առաջարկում էի հայերեն թարգմանել «ՍԱՅԼՈՒԳ» բառը ու այդպես հասկացնում, որ բան էլ չգիտեն: 
Շնորհավորում եմ մեծեր ծնած, սեփական թերություններն առավելության վերածող, իմ քաղաքի օրը: Հպարտ եմ, որ կա Գյումրին, գյումրեցիներին մաղթում եմ առավելագույնը. դրանից պակասին դուք արժանի չեք: 
Կարոտել եմ: Շուտով կհանդիպենք»:


«ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐԻՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՇՈՇԱՓԵԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐՈՎ»


«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա կապակցությամբ: Այս օրը մեր ամենանվիրական ու սիրելի տոներից մեկն է: Այն միավորում է բոլոր գյումրեցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա անցյալով, հարուստ ժառանգությամբ եւ անսպառ նվիրումով ու սիրով կերտում է նրա նորօրյա տարեգրությունը», - իր շնորհավորական ուղերձում ասել է Գյումրիի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ապա դիմել համաքաղաքացիներին. «Յուրաքանչյուր տոն պատեհ առիթ է արժեւորելու մեր անցած ուղին: Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալը` մենք վստահաբար կարող ենք փաստել, որ իր հերթական տոնը Գյումրին դիմավորում է շոշափելի նվաճումներով: Աղետ տեսած մեր հնամենի քաղաքը օրեցօր հաստատուն քայլերով վերականգնվում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Գյումրիին, եւ վստահեցնում եմ անել հնարավորն ու կարելին մեր հաջողությունները կրկնապատկելու եւ հարազատ քաղաքը ժամանակակից ու բարեկեցիկ քաղաք դարձնելու համար: Սիրելի գյումրեցիներ, վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ եւ մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, իղձերի իրականացում եւ ընտանեկան երջանկություն: Շնորհավոր տոնդ, սիրելի Գյումրի», - ամփոփելով խոսքն` ընդգծել է Ս. Բալասանյանը:


«ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ ԲՆՈՐՈՇ ԽԻՆԴՆ ՈՒ ԾԻԾԱՂԸ»


«Սիրելի գյումրեցիներ, ի սրտե շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա կապակցությամբ եւ մաղթում, որ հնարավորինս արագ հաղթահարենք մեր կյանքում ու կենցաղում առկա դժվարությունները», - նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ու կոչ արել. «Միասնաբար, համատեղ ուժերով վերադարձնենք մեր քաղաքին բնորոշ խինդն ու ծիծաղը, որպեսզի քաղաքի օրվա տրամադրությունները լինեն ոչ միայն փողոցներում եւ հրապարակներում, այլեւ մեր բոլորի ընտանիքներում, բոլոր գյումրեցիների հոգիներում»:


«ԿՈՒՄԱՅՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ-ԳՅՈՒՄՐԻՆ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ  «ԱՂԸ»`ՀԱՄ ՏՎՈՂԸ»


Այսօր իմ սիրելի քաղաքի՝ Գյումրու օրն է...Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ...Կումայրի-Լենինական-Գյումրին եղել է ու կա Հայաստանի «ԱՂԸ»`համ տվողը...», - խոսելով հարազատ քաղաքի մասին` շեշտել է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ ու հավելել. « Ես հավատում եմ,որ մեր քաղաքը թոթափելու է բոլոր դժվարություններն ու էլի դառնալու է այն Գյումրին, որը եղել է մինչ 1988-ի երկրաշարժը...Քաղաքս կամաց-կամաց վեր է հառնում ու գեղեցկանում... Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ այսօրվա կապակցությամբ...Արվեստների, արհեստների, գիտության, կրթության եւ սպորտի դարբնոցն է Գյումրին...Գյումրին Հայաստանի ՀԱՅՐԱՔԱՂԱՔՆ է... Շնորհավոր, տոնդ Գյումրի»:


Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված