Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` Ո՞Չ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ԼՅՈՒԴՄԻԼԱ

ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` Ո՞Չ

 

Ինչպես հայտնի է, շրջանառվող լուրերի  համաձայն` ՀԱԿ-ում ստիպում են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին վայր դնել մանդատը, քանի որ նա  հանդիպել է Սերժ Սարգսյանի  հետ:

«Իրավունք»-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզեց` արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները: «Լավ էլի, լավ էլի, լուրջ թեմաներից խոսեք»,- նեղսրտեց Լեւոն Զուրաբյանը` այդպես էլ հստակ պատասխան չստանալով: Նման կերպ իրենպահեց պատգամավորը նաեւ մեր ճշտող հարցին, թե արդյոք վերջինս այս տարի իր հանգիստն անցկացրել է Անթալիայում:

Հ.Գ. Ընդամենը մեկ հիշեցում` ՀԱԿ-ին: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին` խնդրելով  դեմ առ դեմ հանդիպում` ներկայացնելու  Հայոց ցեղասպանության կարեւորին հարցին առնչվող իր մտահոգությունները, ինչո՞ւ Լյուդմիլա Սարգսյանը չի կարող  հանդիպել Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու դարձյալ կարեւոր հարց համարվող  նոր Սահմանադրության նախագիծը: Ժողովրդական ասացվածքը տեղին է հիշել` <քո աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշը մի՛ տես>:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ