ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿՆՈՋ ԱՆՈՒՆՈ՞Վ Է ԱՐԵԼ
Արխիվ 12-16ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ
ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿՆՈՋ ԱՆՈՒՆՈ՞Վ Է ԱՐԵԼ
«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, իսկ հիմա ՎՊ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանի դրամական միջոցները եղել են 1,000,000 դրամ եւ 5,000 դոլար: ՎՊ անդամի եկամուտները կազմում են 6,061,416դրամ (աշխատանքի վարձատրություն եւ /կամ դրան հավասարեցված այլ վճարումներ) 540,000 դրամ կենսաթոշակ:
Գագիկ Ոսկանյանի կինը` Թերեզա Ստեփանյանը, եկամուտները եւս քիչ չեն: Պրն Ոսկանյանի տիկինը եկամուտ ստանում է բաժնետոմսերից ( դրանք նախորդ տարվա ընթացքում օտարվել են: Իսկ գինը հարկային տարվա սկզբում եղել է 400,000 դոլար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից (160,000)., կենսաթոշակից (720,000), գույքի օտարումից (100,000 ԱՄՆ դոլար):
Հ.Գ. Հետաքրքիր է, Գագիկ Ոսկանյանն արդյոք հետեւել է այլ պաշտոնյաների օրինակին եւ ունեցվածքն իր կնոջ անունով արել, թե Թերեզա Ստեփանյանի հայտարարագրում ամրագրված գումարները տիկին Ստեփանյանի արդար քրտիքն է:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk