ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒՄԱԽՈՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Արխիվ 12-16ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒՄԱԽՈՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Սեպտեմբերի 7- 13-ը Մախաչկալայում կանցկացվի Մագոմեդ-Սալամ Ումախանովի հիշատակին նվիրված՝ բռնցքամարտի «Ա» կարգի թվով 17-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանը միջազգային այս մրցաշարում կներկայացնեն՝ Բարեխամ Հարությունյանը(52 կգ), Գառնիկ Հարությունյանը(56 կգ), Խաչատուր Խաչատրյանը(60 կգ), Շավարշ Սողոյանը(64 կգ), Գեւորգ Ղազարյանը(64 կգ) եւ Արթուր Սարգսյանը(75 կգ): Մեդալներ կղաղարկվեն՝ 49, 52, 56, 54, 57, 60, 64, 69, 75, 81, 91 եւ +91 կգ քաշային կարգերում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն նաեւ աղջիկներ, ովքեր ուժեղագույններին կորոշեն՝51, 60 եւ 75 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի մարզիկները Ումախանովի անվան մրցաշարում նվաճել էին մեկական ոսկե, արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիր էր դարձել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, արծաթե մեդալ նվաճել էր 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ բրոնզե մեդալակիրներ էին դարձել ՝56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը, Գառնիկ Հարությունյանը, եւ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
