ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՐԵՄԼԻՑ ՀՈՒՅՍԸ ԿՏՐԵԼ Է ՈՒ ԹԵՔՎԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵ՞Ր
Արխիվ 12-16ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՐԵՄԼԻՑ ՀՈՒՅՍԸ ԿՏՐԵԼ Է ՈՒ
ԹԵՔՎԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵ՞Ր
ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգոստոսին հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ եւ, հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել:
«Իրավունք»-ը թեմայի շուրջ ճեպազրույց ունեցավ ՀԴԿ ղեկավար, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի հետ, ով հաստատեց վերոնշյալ տեղեկատվությունը:
- Պրն Սարգսյան, արդյոք լրատվամիջոցի տեղեկությունները ճիշտ են, թե ոչ: Եթե այո, կարո՞ղ ենք ասել, որ Արա Աբրահամյանը Կրեմլից հույսը կտրել է ու թեքվել դեպի ԱՄՆ-ը:
- Արա Աբրահամյանը Հայաստանում նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր մտահղացումները Հաաստանի զարգացման մասին: Նա տնտեսական հստակ ծրագիր է ներկայացրել, որի մասին ինքը, հավանաբար, կասի:Այո, ԱՄՆ-ում ՌԴ հայերի միության նախագահը հանդիպել է հայկական համայնքի հետ եւ պատմել իր ծրագրի մասին: Եվ եթե նա անհրաժեշտություն համարի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նա այդ մասին, հավանաբար, կասի հաջորդ տարի` մարտին: Իսկ հաջորդ տարի` դեկտեմբերին, հայկական համայնքներին կներկայացնի իր ծրագրերը: Ոչ մի գաղտնիք չկա, բորբոքվելու ու անառողջ մթնոլորտ ձեւավորելու խնդիր` եւս: ՀՀ-ի համար մեծ ավանդ ունեցող մարդը ցանկանում է նոր քայլ կատարել` հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:
- Բայց թե՛ գործող, թե՛ նոր Սահմանադրության նախագծով Արա Աբրահամյանը չի կարող անգամ պատգամավոր լինել:
- Եթե ինքը բերի ծրագիր, դուք էլ ժխտեք այն, ուրեմն չի անի: Իսկ եթե կգտնեք, որ ՀՀ-ին պետք է այդ ծրագիրը, ինչո՞ւ չանի: Էդ ինչո՞ւ մինչեւ հիմա Արա Աբրահամյանն անում է ամեն ինչ մեր երկրի համար, բայց ոչ ոք չասաց` ինչու ես դու բարի գործեր անում Հայաստանի համար: Իմիջիայլոց, շուտով նշելու ենք ՌԴ հայերի միության 15-ամյակը եւ համաշխարհային հայկական կոնգրեսի 10-ամյակը, որտեղ ներկայացվելու է`ինչ է արվել հատկապես Հայաստանում Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող այս երկու կառույցների կողմից:
- Խոսքը վերաբերում է Արա Աբրահամյանի կարգավիճակի՞ն: Ի՞նչ ձեւաչափով է գործելու ՌԴ հայերի միության նախագահը:
- Նույն կարգավիճակով:
- Բայց օրենքով չի կարող պատգամավոր լինել:
- Իսկ ո՞վ է ասում, որ նա պատգամավոր է լինելու: Ինքը նման բան ասե՞լ է:
- Քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է կարգավիճակի հստակեցում:
- Ամեն մի գործողություն քաղաքականություն է:Եթե քաղաքականություն նշանակում է ընտրություններին մասնակցել, դա այլ հարց է: Բայց եթե հնարավորություն տաք պրն Աբրահամյանին իր ծրագիր իրականացնել...: Ի վերջո, առաջինը չէ, երկրորդը չէ, վերջինը չէ:
- Իսկ Կրեմլից հույսը կտրելու ու ԱՄՆ-ի վրա հույս դնելու մասին ի՞նչ կասեք:
- Ախր ինչ Կրեմլից հույս կտրել: ՌԴ հայերի միության նախագահը ցանկանում է ԱՄՆ-ում տեսնել ՌԴ հայերի միության նման համայնքային կառույցներ, որոնք կարողանան լոբբինգ անել հայկական շահերը եւ աշխատեն այդ երկրի իշխանության հետ: Սրանից ինչո՞ւ եք վախենում կամ այլ երանգ տալիս:
Ի դեպ, Արա Աբրահամյանը Ռոստովում տեղի ունեցած վերջին դաժան դեպքի հետ կապված եւս անում է ամեն ինչ, որպեսզի Ռոստովում սպանված վարորդի ընտանիքին այլ տեղ տեղափոխի: Չնայած, սա Արա Աբրահամյանի պարտականությունը չէ, բայց անում է:
- Այդ երանգն ինքն իրեն է ի հայտ գալիս:
- ԱՄՆ-ում կան երկու-երեք կառույց, որոնք լոբբինգով են զբաղված, որը խրախուսելի է: Խոսքը վերաբերում է նման կառույցների գործողությունների համակարգելուն:
- Խոսակցությունները չեն դադարում Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան-Ռոբերտ Քոչարյան հավանական «եռյակի» ձեւավորման մասին:
- Ընդհանրապես կապ չկա այդ մարդկանց միջեւ: Ես չգիտեմ` ով է հորինել այդ եռյակի մասին խոսակցությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk