ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
Արխիվ 12-16ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
Օրերս «Իրավունքի» հետ զրույցում Քայքայիչ պաշանմունքից տուժած հկ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը անդրադառնալով աղանդավորների այս շրջանում ակտիվացմանը մասնավորապես նշել էր.«Ամառային շրջանում իրենք ճամբարներում են աշխատում, իսկ դպրոցական դասերը սկսելուն պես, իրենց այսպես ասած` միսիան իրականացնում են կրթօջախների մոտ: Իսկ այն, որ բոլոր աղանդավորները ու այդ թվում` Եհովայի վկաներն աշխատում են եւ բոլոր ուժերը կենտրոնացնում են երեխաների վրա, դա փաստ է, քանի որ դա իրենց գլխավոր գաղափարախոսությունն է»: Դրա վառ ապացույցներից մեկին էլ ականատես եղանք օրերս, երբ Թալինի` դեպի թիվ 2-րդ դպրոց տանող ճանապարհին Եհովայի վկա երկու տղամարդ ստենդ էին տեղադրել դպրոց տանող խաչմերուկում եւ անցնող-դառնողներին առաջարկում էին իրենց բրոշյուրները: Չնայած, դրան զուգահեռ, շատ հաճելի փաստի եւս ականատես եղանք, դպրոցականները մերԺում էին այդ թռուցիկները եւ ամոթանք տալիս իրենցից տարիքով մեծ Եհովայի վկաներին, ասելով.«Մենք քրիստոնյա ենք ու կարդում ենք միայն Աստվածաշունչ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk