Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)

Հրազենային վնասվածք ստացած սարկավագը որոշում է կայացրել շարունակել իր ծառայությունը Հայոց բանակում

Արխիվ 12-16

ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԻՑ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ ՍԱՐԿԱՎԱԳԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

 

Օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավոր Բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԳԱԼՍՏՅԱՆՆ արդեն դուրս է գրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Ավելին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Մայր Աթոռում նրան` Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  Հանդիպմանը Վեհափառն իր օրհնությունն է փոխանցել քաջ սարկավագին եւ շուտափույթ ապաքինում մաղթել, ինչպես նաեւ շեշտել է. «Հայ Եկեղեցու ամեն մի հավատացյալ եւ հոգեւորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսեւորած արի ոգով ու խիզախ պահվածքով»:

Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգեւորականների առաքելությանը`  կաթողիկոսը նշել է, որ մեծ մխիթարություն է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու հոգեւորականներն, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում` սպասավորելով հայ զինվորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին եւ նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի եւ մահվան սահմանագծում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակությամբ ողջունել է Հովհաննես սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին եւ Հայրենիքին: Ի դեպ, հիշեցնենք, որ Հովհաննես սարկավագը դեռեւս հոսպտալում «Իրավունքի» հետ  զրույցում նույնպես նշել էր, որ միանշանակ պատրաստվում է շարունակել հոգեւոր ծառայությունը Հայոց բանակում: Այնպես որ, մեզ մնում է միանալ Վեհափառի աղոթքներին ու քաջառողջություն մաղթել հերոսաբար իր առաքելությունն իրականացնող 25-ամյա սարկավագին, ով այս պահին վերականգնողական արձակուրդում է գտնվում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված