Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱԺ-ՈՒՄ ՀԵՏԱՅՍՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱԺ-ՈՒՄ ՀԵՏԱՅՍՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ Նախագահի հրամանագիրն առ այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Նշենք, որ Ա. Հովհաննիսյանը խորհրդարանում պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով, ուստի` նոր ընտրություններ թափուր մնացած պատգամավորական մանդատի համար չի սպասվում: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակում հերթը «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ Նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻՆՆ է, ով, ամենայն հավանականությամբ էլ կհայտնվի Ազգային ժողովում: Միեւնույն ժամանակ, լինելով արեւմտամետ ուղղության կողմնակից եւ հաշվի առնելով, որ լավ «լեզու կգտնի» եվրոպացի գործընկերների հետ, չի բացառվում, որ Կ. Բեքարյանը Ա. Հովհաննիսյանին կփոխարինի նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk