Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱԺ-ՈՒՄ ՀԵՏԱՅՍՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱԺ-ՈՒՄ ՀԵՏԱՅՍՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

 

Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ Նախագահի հրամանագիրն առ այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Նշենք, որ Ա. Հովհաննիսյանը խորհրդարանում պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով, ուստի` նոր ընտրություններ թափուր մնացած պատգամավորական մանդատի համար չի սպասվում: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակում հերթը «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ Նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻՆՆ է, ով, ամենայն հավանականությամբ էլ կհայտնվի Ազգային ժողովում: Միեւնույն ժամանակ, լինելով արեւմտամետ ուղղության կողմնակից եւ հաշվի առնելով, որ լավ «լեզու կգտնի» եվրոպացի գործընկերների հետ, չի բացառվում, որ Կ. Բեքարյանը Ա. Հովհաննիսյանին կփոխարինի նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Սակայն, նույնքան արժանահավատ է այն տեսակետը, որ հաշվի առնելով` Կ. Բեքարյանի ընդծված արեւմտամետ լինելն ու ժամանակին հայ-թուրքական պլատֆորմում եղած սկանդալային պատմությունները, որտեղ նա ուղիղ մասնակցություն ուներ, կարող է ՀՀԿ համամասնական ցուցակում, պարզապես, շրջանցվի նրա հնարավոր պատգամավորությունն ու խորհրդարան անցնի ոչ պակաս խայտառակ պատմությունների մեջ առնչված ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով եղել է ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր: Ընդորում, Ռ. Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն իր համալսարանական դասավանդության ու հատկապես քննություններ ընդունելու առնչությամբ առասպել են տարածվում, ուստի` ցավոք, նա  չի կարողանա խորհրդարանում Ա. Հովհաննիսյանի ստանձնած պարտավորությունները շարունակել նույնքան պատասխանատվությամբ:

Այնպես, որ պետք է դիտարկել նաեւ ցուցակում հաջորդ անունը` Տեր-Հովակիմյան Ալեքսանդր, ով ներկայումս զբաղեցնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, եւ դժվար թե փոխարինի այդ տաքուկ տեղը պատգամավորի մանդատով, առավել եւս, որ նա որեւէ  փորձ չունի հրապարակային քաղաքականության ասպարեզում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ