Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից

«ՍԵՔՍԱՇՈՒՆՉ» ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ. Սեքսոպաթոլոգ

Արխիվ 12-16

«ՍԵՔՍԱՇՈՒՆՉ» ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ. Սեքսոպաթոլոգ

 

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին այսօր «ԱԶԴԱԿ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասացին ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Իրավունքի» հարցին, թե արդյոք նման օր մեզ պե՞տք է և ի՞նչ կտա այն, սեքսոպաթոլոգը հետևյալ կերպ արձագանքեց:

«Կարծում եմ՝ պետք է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։ Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք և վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը»:

Խոսելով դիմելիության և ոլորտում առկա խնդիրների մասին՝ երկու բանախոսն էլ փաստեցին, որ դանդաղ քայլերով աստիճանաբար սայլը տեղից շարժվում է:

«Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական  անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալալելուց, մենք, իհարկե, նաև բացատրական աշխատանք ենք տանում մեր պացիենտների հետ: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել», - ասաց սեքսոպաթոլոգը:

Վ. Շահրամանյանը նկատեց նաև, որ տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները: «Բնականաբար, ավելի շատ են դիմում մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունը առավել հասանելի է երևանաբնակներին:  Մարզաբնակները այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության սակավությունը: Բացի այդ, նաև առկա է տրանսպորտի և տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը ապահովելու համար ցանկալի է, որ պացիենտը լինի բժշկի հսկողության ներքո, ինչը այս դեպքում չի հաջողվում»:

Նման պատկեր ներկայացրեց նաև Ս. Հարությունյանը. «Եթե տարիներ առաջ հոգեբանին դիմելը Հայաստանում համարվում էր ամոթալի, ապա այսօր՝ ոչ: Դիմելիությունը զգալիորեն շատացել է, անշուշտ, կարող եմ դա փաստել մեր կենտրոնի վիճակագրությամբ: Մեզ հաճախ դիմում են նաև ամուսնական զույգեր. նրանք փորձում են միասին կարգավորել ծառացած խնդիրը,  ինչը շատ ողջունելի է»:

Խոսելով ոլորտում առկա խնդիրներից՝ Վ. Շահրամանյանն ասաց, որ կա ինֆորմացիայի պակաս: Սեքսոպաթոլոգն ևս մեկ անգամ իր դժգոհությունը հայտնեց համացանցում տեղադրվող նյութերի վերաբերյալ, որոնք, ըստ նրա՝ ոչ մի աղերս չունեն սեռական առողջության հետ:

«Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: «Սեքսաշունչ» նյութերի համառ տարածումը վտանգավոր է հանրության համար՝ հատկապես պատանիների և դեռահասների: Այստեղ, որպես կանոն, խեղաթյուրված դիտարկումները գայթակղիչ բնույթ ունեն, իսկ դա վտանգավոր է հատկապես նրանց խոցելի հոգեբանության համար»:

Ս. Հարությունյանը համաձայն է սեքսոպաթոլոգի հետ: Այս առումով իր դիտարկումներն ունի. «Հոգեբանական տեսանկյունից առաջին օղակ համարվում է ընտանիքը: Ընտանիքում առկա հոգեբանական մթնոլորտը, ծնողների վերաբերմունքը, զրույցները նրանց հետ շատ օգտակար են: Կարևոր է շատ, որ դեռահասը հստակ ինֆորմացիա ստանա և չփնտրի այն այլ, այսպես ասաց, ոչ հավաստի աղբյուրներից, ինչը նրան կարող է մի շարք հոգեբանական դժվարությունների առջև կանգնեցնել»:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված