ՌՈՍՏՈՎԻ ՀՅՈՒՊԱՏՈՍ «ՈՉ ՊԱԿԱՍ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՍՊԱՆՎԱԾ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է»
Արխիվ 12-16ՌՈՍՏՈՎԻ ՀՅՈՒՊԱՏՈՍ «ՈՉ ՊԱԿԱՍ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՍՊԱՆՎԱԾ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է»
«Դաժան հանցագործներից մեկը, ով առանց էական պատճառի խլեց երիտասարդ հոր կյանքը արդեն իսկ կալանքի տակ է, իսկ ոչ պակաս դաժան ծեծի ենթարկված, բայց Աստծո հաջողությամբ փրկված, սպանված տղայի հայրը`հիվանդանոցում է դեռ ապաքինվում է, կյանքին վտանգ այլեւս չկա»-այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռոստովի Սինյավսկոե գյուղում հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ համագյուղացիների դաժան հաշվեհարդարին, որը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 30-ի գիշերը, ասաց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին Ռաֆայելը, ով այդ պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է իր Ford Focus-ի ղեկին: Նրա հետ է եղել նաև հայրը՝ Սերգեյը: Կորցնելով մեքենայի կառավարումը՝ տղան մի քանի մեքենայի էր հարվածել: ՃՏՊ-ից հետո վարորդի ու վնասված մեքենաների տերերի միջև կոնֆլիկտ էր ծագել: Զայրացած ականատեսները դուրս էին հանել մեքենայից երիտասարդին մեքենայից ու սկսել էին դաժանորեն ծեծել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
