Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ՆՄԱՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ԹՈՒԼԱՆԱԼ»

Արխիվ 12-16

«ՆՄԱՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ,

ՊԱՐԶԱՊԵՍ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ԹՈՒԼԱՆԱԼ»

 

Սեպտեմբերի 9-ին Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով կմեկնարկի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանը: Այդ օրը Անուշի դերում հանդես կգա երգչուհի ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դա իր համար պատիվ է ու մեծ պատասխանատվություն: Իսկ մինչ այդ` 2 ամիս առաջ, Հասմիկն ավելի մեծ պատասխանատու քայլ է հաղթահարել` մասնակցելով Ռոսսինի օպերային փառատոնում: Ի դեպ, Հասմիկն այն միակ հայ արտիստն է, ով մոտ 37 տարվա կենսագրություն ունեցող ամենամյա հեղինակավոր օպերային փառատոնում մասնակցության պաշտոնական հրավեր է ստացել ու հաջողությամբ ելույթ ունեցել:

 

 

 

«ՇԱՏ ԼԱՐՎԱԾ ԷԻ` ՓՈՔՐԻԿ ԴԵՐ ՉԷՐ ԻՆՁ ՎՍՏԱՀՎԱԾ»


-Մինչ այդ, երգիչ Դավիթ Բաբայանցը սովորել է Ռոսսինիի ակադեմիայում, բայց քանի որ նա ավելի շատ վերդիական ձայն ունի, Ռոսսինի փառատոնի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ալբերտո Զեդան խորհուրդ է տվել շարունակել Վերդիի ոճի մեջ: Իսկ ես, փաստորեն, բախտ ունեցա շարունակելու հենց Ռոսսինիի ոճում, իմ ձայնը ռոսսինիական, մոցարտյան է:
- Հասմիկ, ինչպե՞ս հաջողվեց նախ պաշտոնական հրավեր ստանալ, ապա մասնակցել հեղինակավոր փառատոնին:
- Անցյալ տարի մասնակցեցի մրցույթի` Ռոսսինի ակադեմիայում ուսանելու համար եւ հաղթելով մեկուկես ամիս սովորեցի ակադեմիայում, որը ղեկավարում էր հենց փառատոնի ղեկավար Ալբերտո Զեդան, մարդ, ով այսօր համարվում է Ռոսսինիի գիտակներից: Փաստորեն` ակադեմիան ունեցավ իր պտուղը, եւ ավարտելուց անմիջապես հետո ստացա այս հրավերը` մասնակցելու Ռոսսինի ֆեստին` որպես հրավիրյալ երգչուհի նոր ներկայացման մեջ գլխավոր դերով: Ինձ համար մեծ պատիվ էր, որովհետեւ հեղինակավոր այդ օպերային փառատոնին ամեն տարի մասնակցում են լավագույն Ռոսսինի կատարող երգիչ-երգչուհիները:

«ԱՅԴ ԽՈՍՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՐՀՆ ԻՄՆ ԷՐ, ԵՍ` ԱՇԽԱՐՀԻՆԸ»


- Իսկ ի՞նչ ներկայացում էր:
- Մասնակցում էի Ռոսսինիի հետաքրքիր, զվարճալի օպերաներից մեկում` «Լագաձետտա» (թարգմանաբար նշանակում է թերթ) ներկայացման մեջ: Այն շատ հետաքրքիր կոմիկական օպերա է: Ծրագրում կային նաեւ այլ օպերաներ Ռոսսինիից, որտեղ ելույթ էին ունենում հայտնի երգիչներ, ովքեր այսօր  համարվում են համաշխարհային օպերային աստղեր` Նինո Մաչաիձեն, Խուան Դիեգո Ֆլորեսը, Օլգա Պերետյատկոն, Ջեսիկա Պրատը, եւ փաստորեն նրանց շարքում պատիվ ունեցա հայտնվելու ես: Ամբողջ օգոստոսին ներկայացումը խաղացինք չորս անգամ: Շատ լարված էի` փոքրիկ դեր չէր ինձ վստահված, մեծ պատասխանատվություն էր: Կարեւոր փառատոնում եւ նման երգիչների կողքին պարզապես հնարավոր չէր թուլանալ ու վատ ներկայանալ: Բոլոր մասնակիցներն իտալացիներ էին, չունեին ոչ մի լեզվական խնդիր: Իսկ այս ներկայացումը համարում են իտալական օպերաների ամենաիտալականներից մեկը, իտալերենի վրա էր շեշտը դրված: Բոլորն ասում էին` Հասմիկ, ախր, սա շատ իտալական օպերա է, դու պետք է շատ աշխատես, որպեսզի կարողանաս խոսակցական հատվածները շատ պարզ ու շատ իտալերեն արտահայտես: Եվ դա ինձ ասում են սկզբից, երբ նոր էի գնացել, ես ասացի` լավ, ես կաշխատեմ: Առաջին տասը օրն ինձ համար սթրեսային էր, նախ` ինձ այնտեղ ոչ բոլորն էին ճանաչում, մենակատարները մարդիկ էին, ովքեր երգել են Լա Սկալայում, Քովեն Գարդենում, իսկ ես` նոր սկսում եմ իմ ուղին, բայց պատվով դուրս եկա այդ դժվարությունից: Ես հասա նրան, որ այն մարդիկ, ովքեր ասում էին` Հասմիկ, դու կդժվարանաս, վերջում քմծիծաղով ասացին` Հասմիկ, դու այսօր բոլորից լավ ես երգում, դա 2-3 շաբաթվա իմ տառապանքների շնորհիվ էր: Ինձ համար ամենակարեւորը փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Զեդայի կարծիքն էր: Երբ պրեմիերայից հետո մտավ իմ հանդերձարան, ասաց` բրավիսիմո, դու գերազանցեցիր իմ բոլոր սպասելիքները: Այդ խոսքերից հետո աշխարհն իմն էր, ես` աշխարհինը:


«ՄԻ ՔԱՆԻ ԿՈՄԻԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿԲԵՐԵՆ ՕՊԵՐԱ»


- Վերադառնանք մեր օպերային թատրոն, կա՞ որեւէ բան, որ անհանգստացնում է Ձեզ ու խանգարում աշխատանքին:
- Ինձ ոչինչ չի խանգարում աշխատելու, որովհետեւ գլուխս կախ անում եմ իմ աշխատանքը, չեմ խառնվում որեւէ մեկի անձնականին, գործերին: Անում եմ այն, ինչ պիտի անեմ: Իհարկե, թատրոնի խնդիրներն ինձ էլ են վերաբերում: Երբ տեսնում ես, թե ինչպես են դրսում աշխատում` դռնապանից մինչեւ ամենաբարձր ղեկավարը, բոլորը պրոֆեսիոնալներ են իրենց գործում, երազում ես, որ մեզ մոտ էլ այդպես լինի: Արդյունքում արտիստը ոչ մի բանի մասին չի մտածում, բացի իր լավ ելույթից: Երազում եմ նաեւ` մեզ մոտ երգիչները լինեն այնքան զբաղված, որ չկարողանան իրենց քթները հանել նոտաներից, պարտիաներից, պարապեն, աշխատեն, երգեն ու իրենց աշխատանքով լինեն բավարարված:
- Իսկ շա՞տ հեռու ենք դրան հասնելուց:
- Ոչ, մենք իրոք ունենք հրաշալի թատրոն, շքեղ շենք, ամբողջ աշխարհում արդեն հայտնի գեղեցիկ ձայներ: Երբ ասում ես` հայ եմ, ասում են` այո, հայերը շատ սիրուն ձայներ ունեն, ուղղակի պիտի կարողանանք այդ ամենն օգտագործել ճիշտ ձեւով: Կուզենայի, որ ինձնից հետո եկող սերունդը ճիշտ երաժշտական ուղի անցի, որ չունենան 4-5 տարվա երաժշտական կյանք: Եվ ամենակարեւորը ուզում եմ մեր հանդիսատեսը հաճույքով գա թատրոն, վայելի յուրաքանչյուր ներկայացումը: Շատ կուզենայի, որ մեր թատրոնը խաղացանկում ունենա կոմիկական օպերաներ: Գաղտնիք չէ, որ օպերային արվեստը երբեք էլ մասսայական բնույթ չի կրել, առավել եւս այսօր, երբ կան շատ տնտեսական ու ֆինանսական խնդիրներ, ու մարդկանց ամբողջ կյանքը «տրագեդիա» է: Հայ ազգը զվարճանալու խնդիր ունի, բայց ոչ թե բարերում ու ռեստորաններում, այլ նաեւ բարձր արվեստի միջոցով: Եթե մենք այդ կարողանանք ապահովել, մարդիկ ավելի հաճախ կգան օպերա: Միշտ լացում ենք, սգի մեջ ենք, մեր ամեն ինչը վերջանում է մահերով: Խաղացանկում մի քանի կոմիկական հրաշալի ներկայացումները հանդիսատեսին կբերեն օպերա, նրանք էլ` ուրախ կգնան տուն ու նորից չեն տխրի, որ այստեղ էլ ինչ-որ մեկը մահացավ:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված