36-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է ՏԵՍԵԼ 12-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՑ
Արխիվ 12-1636-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է ՏԵՍԵԼ 12-ԱՄՅԱ
ԵՐԵԽԱՅԻՑ
12-ամյա դաժան ծեծի ենթարկված երեխայի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որից հետո տղային ծեծի ենթարկած 36-ամյա տղամարդը, ըստ ամենայնի կկրի իրեն հասանելի պատիժը: Այս iravunk.com-ին տեղեկացրին երեխայի հարազատները:
Նշենք, որ 12-ամյա տղային դաժան ծեծի է ենթարկել բակի ընկերներից մեկի հայրը: Տղան վիճել էր ընկերոջ հետ, որից հետո հայրը որոշել է փոքրիկի հետ հաշվեհարդար տեսնել` ոտքերով հարվածելով երեխային:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
