ՄԻՋԱԴԵՊ` Աժ-ՈՒՄ. «ԷՍ Ո՞ՎԱ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՉԵ՛Ք»
Արխիվ 12-16ՄԻՋԱԴԵՊ` Աժ-ՈՒՄ. «ԷՍ Ո՞ՎԱ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՉԵ՛Ք»
Այսօր ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ Հայկ Նահապետյանը զայրացած հայտարարեց, որ նոր Սահմանադրությունում գաղտնի ամրագրված է միասեռականների ամուսնությունը: Բանն այն է, որ նախագծի անգլերեն տարբերակում «կին» եւ «տղամարդ» բառերը գրված են հոգնակի թվով: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միությունն է: Հրայր Թովմասյանի խոսքն ընդհատեց Նահապետյանը, որը զայրացրեց նախկին նախարարին, ով էլ ասաց, «Էս ովա՞, ոստիկանություն կանչեք»:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk