Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ «ԳԱՂՏՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ «ԳԱՂՏՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն այն սակավաթիվ սուբյեկտներից է, որն ինչ-որ կերպ փորձում է դիմակայել ՏՄՊՊՀ-ի եւ նրա աշխատանքները ղեկավարող Արտակ Շաբոյանի ճնշումներին:

Մենք բազմիցս ենք անդրադարձել Շաբոյան-Մարաթուկ ավելի քան կես տարի տեւող հակամարտությանը: Իսկ սեպտեմբերի 2-ին ՏՄՊՊՀ-ում «Մարաթուկ» տուրիստական գործակալության դեմ հարուցված հերթական վարույթի հերթական նիստն էր, որի ընթացքում քննության էր առնվում ոմն Մելինե Բեգլարյանի դիմումը, ըստ որի` ընկերության աշխատակիցներն իբր հրաժարվել էին գովազդված փաթեթ տրամադրել իրեն` իր ուզած ժամանակահատվածի համար:
Տեղեկացնենք, որ մինչ նիստի սկսվելը, ՏՄՊՊՀ-ն արհեստական խնդիրներ ստեղծեց լրատվամիջոցի ներկայացուցիչների համար. մոտ 15 րոպե լրագրողներին թույլ չէին տալիս բարձրանալ դահլիճ: Մի քանի անգամ լրագրողների` ՏՄՊՊՀ-ի համապատասխան բաժին համառորեն զանգահարելուց հետո միայն վերացվեցին արհեստական խոչընդոտները: Ի դեպ նշենք, որ ՏՄՊՊՀ-ի վերելակը չէր աշխատում: Լրագրողները ստիպված եղան 5 հարկ  ոտքով բարձրանալ:
Բացի լրագրողներից` «Մարաթուկի» դեմ հարուցված վարույթին  ցանկություն ունեին մասնակցելու նաեւ մի շարք ՀԿ ներկայացուցիչներ, որոնց եւս թույլ չէին տալիս  նիստին մասնակցել: Եվ միայն լրագրողների բողոքներից հետո նրանց եւս թույլ տրվեց  բարձրանալ:
Սակայն խոչընդոտները սրանով չավարտվեցին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ «Մարաթուկի» դեմ հարուցված վարչական վարույթը քննվեց դռնփակ: Բայց հետաքրքիրն այն է, որ եթե նախորդ նիստը դռնփակ քննելու պահանջը ներկայացվեց Արտակ Շաբոյանի կողմից, այս անգամ «ծանր» բեռը դրվեց հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանի ուսերին: «Մարաթուկի» շահերի պաշտպանյալի կողմից իրավական հիմնավորումներն այն մասին, թե նիստը դռնփակ քննելը հիմնավորված չէ, հանձնաժողովը, ի դեմս Ա. Շաբոյանի, ուղղակի անտեսեց: Ավելին` Շաբոյանը կողմնապահություն էր դրսեւորում.  նա  մեծ դժվարությամբ էր ձայնի իրավունք տալիս «Մարաթուկի» փաստաբանին: Ի վերջո, նիստը դռնփակ քննելու պահանջը դրվեց քվեարկության եւ, բնականաբար, միաձայն ընդունվեց:
Մեր ստացած տեղեկություններով` ամբողջ նիստի ընթացքում «Մարաթուկի» դեմ բողոքող Մելինե Բեգլարյանը «վայելում էր» հանձնաժողովի հովանավորությունը: Նախ հանձնաժողովը որեւէ կերպ չփորձեց պարզել, թե բողոքաբեր Մելինե Բեգլարյանն  ինչով է ապացուցում, որ իրոք զանգահարել է «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ եւ ստացել կոպիտ մերժում: Չնայած դրան, չգիտես ինչու, Ա. Շաբոյանը հաստատված համարեց այդ փաստը եւ ժամանակ տվեց ընկերությանը պաշտպանվելու:
Փաստորեն, ոչ թե Մելինեն պետք է փաստի դեպքի առկայությունը, այլ ընկերությունը պետք է ապացուցի, որ նման բան տեղի չի ունեցել: Ընդ որում` հենց «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը փորձեց հարցերով պարզել իրականությունը, սակայն հանձնաժողովի անդամները եւ նրա նախագահ Ա. Շաբոյանը սկսեցին ուղղորդող խորհուրդներ տալ բողոքաբեր Մելինե Բեգլարյանին` իր իրավունքի իրականացման համար: Օրինակ` եթե Մելինեն «նեղն է» ընկել, կարող է միջնորդել նիստը հետաձգել: Այսքանից հետո էլ ինչպե՞ս կարելի է հավատալ, որ հանձնաժողովը  եւ նրա նախագահն անաչառ վերաբերմունք ունեն «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Ինչպես մեզ պարզաբանեցին «Մարաթուկում», ընկերությունը համբերատար կսպասի իր նկատմամբ հարուցված վարույթների ընթացքին եւ կօգտվի օրենքով սահմանված բոլոր միջոցներից` իր իրավունքները պաշտպանելու համար: «Մարաթուկ» տուրիստական  գործակալության դեմ ներկայացված դիմումը, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, կքննարկվի երկու շաբաթ անց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված