ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՛՛ՀԱՃԵԼԻ՛՛ ՀՈՒՇԵՐԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՛՛ՀԱՃԵԼԻ՛՛ ՀՈՒՇԵՐԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում լսումներ, քննարկումներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նիստը վարում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, իսկ հարցերին ակտիվորեն պատասխանում են ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ԱՆ նախկին նախարար Հրայր Թովմասյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Իր ելույթի ժամանակ Հրայր Թովմասյանը զուգահեռներ անցկացնելով ասաց, որ անցել են այն ժամանակները, որ մենք օգտվում էինք ֆրանսիական գաղութի սահմանադրությունից օգտվելը: Սա կարծես 220 վոլտի ենթարկեց նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով տեղից վեր թռնելով բարձր արձագանքեց <Մի՛ վիրավորեք, մի՛ վիրավորեք>,- ասաց եւ այլայլված դեմքով նայեց Հ. Թովմասյանի կողմը: Թե ինչու այդ հարվածը Բագրատյանը իր վրա վերցրեց հասկանալի է, քանի որ նման <հաճելի> հուշեր՝ անցյալից, թերեւս էլի կլինեն, չէ որ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը պարզապես թյուրիմացություն էր եւ պատկանում էր միայն մեկին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk