ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ `ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ `ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ-ում շարունակվում է նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որին մասնակցում են թե քաղաքական ուժերի, թե հանրային շրջանակների ներկայացուցիչներ: ՀԿ-ի ներկայացուցիչներից ոմանք մտահոգություն ունեն, որ նոր Սահմանադրությունը գաղտնի կերպով թույլատրում են միասեռականների ամուսնությունը, քանի որ անգլերեն տարբերակում գրված է «կանայք ու տղամարդիկ կարող են ամուսնանալ» «կինն ու տղամարդը կարող են ամուսնանալ» բառակապակցության փոխարեն: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ասաց, որ իրենք հայերենով են ներկայացրել սահմանադրության նախագիծը Վենետիկի հանձնաժողովին, որտեղ «կին» եւ «տղամարդ» բառերը հոգնակի թվով են գրված: «Իսկ թե անգլերեն տեքստում ինչ է գրված, մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ»,- ասաց հանձնաժողովի անդամը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
