Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Արխիվ 12-16

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

 

Ամենաընդդիմադիրի կեցվածք ընդունած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալիորեն չի շտապում իր իսկ կողմից ստեղծված նորաթուխ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից պաշտոնական հայտարարություն տարածել, թե, ի վերջո, պատրաստվո՞ւմ են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մտնել բովանդակային քննարկման մեջ կամ արդյոք կհամալրե՞ն «Ոչ»-ի ճամբարը: Մինչդեռ այս ընթացքում Ն. Փաշինյանն ու յուր կուսակցությունն ակտիվորեն աշխատում են արտաքին ուժերի հետ, մասնավորապես` Գլենդելում սեպտեմբերի վերջին նա հավաք է կազմակերպել, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նոր կուսակցության համար ֆինանսական հանգանակություն կազմակերպելու հույսով: Ի դեպ, նրա օգնական ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՑ մեզ հաջողվեց պարզել, որ Ն. Փաշինյանը ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 23-ին, այսինքն` այնպես չէ, որ երկրում չլինելն է պատճառը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցական դիրքորոշում արտահայտելու համար: Ուշագրավ էր նաեւ «Իրավունքի» բարձրացրած հարցի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո պատասխանատու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մեկնաբանությունը.


– Մենք մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք` սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Այն մեզ համար կեղծ օրակարգ է, եւ դրա հետ կապված մեր վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մեծածավալ հոդված է հրապարակել, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ, նույնիսկ իր ֆեյսբուքյան պատին կա:
– Այնուամենայնիվ, այդ մասին կուսակցության անունից որեւէ հաղորդագրություն կամ հայտարարություն կլինի՞:
– Բազմիցս մեր հարցազրույցներում, ինչպես նաեւ ես` որպես մեր կուսակցության խոսնակ, լրատվամիջոցներից մեկի հարցին պատասխանել եմ, որ մեր օրակարգում նման հարց չկա: Հրավերի հետ կապված մեր դիրքորոշումն ասվել է: Մի խոսքով` մեր դիրքորոշման մեջ բաներ չեն փոխվել: Մեզ համար տարբերություն չկա երկրում սահմանադրության բարեփոխում կլինի, հանրաքվե կլինի, «այո» կլինի, «ոչ» կլինի, մենք պատրաստ չենք այն քննարկել ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ: Մեզ համար օրակարգային նման հարց չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված