6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg

ԱՄՌԱՆ 24 ԱԿՆԹԱՐԹ, ՈՐ ԳՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ՆԱՎԻ ՄՈՏԱԼՈՒՏ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԱՄՌԱՆ 24 ԱԿՆԹԱՐԹ, ՈՐ ԳՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ՆԱՎԻ ՄՈՏԱԼՈՒՏ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ

 

Այս դեպքերի շքերթի վկայությունն, ըստ իս, համաշխարհային տրանսկոնտինենտալ էլիտայի մեջ հակամարտության մասին է, Լոնդոնի եւ Վաշինգթոնի ներքին ֆինանսական հակամարտության մասին է, որից լուրջ պատերազմի հոտ է գալիս, ու դրանից որեւէ երկրի ժողովուրդ չի շահելու, այլ` հակառակը: Եվ այս թաքուն պատերազմը գնում է ԱՄՆ-ի ներսում` համաշխարհային հեգեմոնիայի համար: Ոմանք թող փորձեն հասկանալ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպական երկրների ղեկավարությունները` բոլորը, խամաճիկներ են, եւ հատկապես ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Ռուսաստանում կամ Մեծ Բրիտանիայում, չկա երկրի եւ ժողվրդի շահերի իրական ներկայացուցչություն: Եվ վերջում, մեջբերում անեմ համաշխարհային էլիտան ներկայացնող մեծ պատմաբան Քարոլ Քուիգլիին, ով իր «ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՅՍ» գրքում գրում է. «Բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, ովքեր ասել են` դեպի ո՞ւր ենք մենք այսպես գնում, բայց, ցավոք, նրանք միշտ էլ քիչ են եղել»:
Եվրոպական արքայական ընտանիքների եւ բանկային կայսրություն կլանների այդ մեգալոմանյակ հիվանդներին թվում է, թե իրենք էկրանի առջեւ նստած ուղղակի համակարգչային խաղ են խաղում` աշխարհի ժողովուրդների ճակատագրերը որոշելիս:
Եվ այսպես` անցնենք ամռան 25 ակնթարթների, որոնք գուժում են համաշխարհային էլիտայի նավի մոտալուտ խորտակումը.

1. ՀՈՒՆԻՍ 29, 2015– 57 երկրներ` որպես Չինաստանի գլխավորությամբ «Ասիական ենթակառուցվածքի ներդրումային բանկի» հիմնադիր անդամներ, հաստատեցին եւ ստորագրեցին միասնական փաստաթուղթ: Այդ երկրների ցանկի առաջատարներ են` Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իրան, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, Ինդոնեզիա, Իտալիա եւ Ավստրիա: Միավորման մեջ չեն ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:
2. ՄԱՅԻՍ 12, 2015– Ռուսաստանը խնդրում է Հունաստանին միանալ BRICS դաշինքին:
3. ՄԱՅԻՍ 24, 2015– Պենտագոնը դատալսման համար հրապարակել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ կառավարությունը խաղացել է կենտրոնական դեր` «Իսլամական պետություն»-ը ստեղծելու գործում: Հետաքրքրական է, որ առաջատար լրատվամիջոցները չեն կոծկել այդ պատմությունը: Մի քանի շաբաթ անց, նախկին ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները հաստատել են, որ Պենտագոնի զեկույցը հավաստի է:
4. ՄԱՅԻՍ 31, 2015– Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը գրում է բաց նամակ, որտեղ զգուշացնում է եվրոպական առաջնորդներին, ասելով, որ նրանք «մեծ սխալ են անում», եւ առաջարկում է, որ նորից կարդան Հեմինգուեյի «Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը» գիրքը:
5. ՀՈՒՆԻՍ 2, 2015– ԱՄՆ Դաշնային կառավարության թվային գաղտնի կայքը կոտրել են, եւ գողացված են 4 մլն ընթացիկ, նախկին եւ հեռանկարային աշխատակիցների անձնական տվյալները: 3 շաբաթ անց Դաշնային հետախուզությունների բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմեյը հայտնել է ԱՄՆ սենատորներին, որ գողացված անձնական գործերի փաստացի թիվը կարող է լինել 18 մլն: Ոմանք կարծում են, որ դրա թիկունքում կանգնած են որոշ պետական պաշտոնյաներ, որոնց «միջնորդությամբ» է հնարավոր եղել դա անել:
6. ՀՈՒՆԻՍ 2, 2015– Կենտուկի նահանգից ընտրված սենատոր Ռենդ Փաուլը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը հրապարակել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության այն 28 էջերը, որոնք քողազերծում են Բուշի վարչակազմը:
7. ՀՈՒՆԻՍ 3, 2015– Հայտնի երաժիշտ Ակոնը հայտարարում է, որ իր Solar Academy-ի կողմից կստեղծվի արեւային էներգետիկ մեծ հզորություն, եւ ավելի քան 600 միլիոն մարդ Աֆրիկայում կունենա արեւային էներգիա:
8. ՀՈՒՆԻՍ 4, 2015– ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փաստաթղթերի գաղտնիքները հրապարակող Էդվարդ Սնոուդենը ասում է, որ «խորքային տարբերություն» է արձանագրվել սկսած այն ժամանակից, երբ նա հրապարակեց փաստաթղթերը, եւ որ այժմ «համաշխարհային իշխանության հավասարակշռության լուրջ փոփոխություն է տեղի ունեցել»: Արդյո՞ք նա նկատի ունի BRICS դաշինքը:
9. ՀՈՒՆԻՍ 5, 2015– «Կլինի վերագործարկում ֆինանսական ոլորտում»: Արժույթի միջազգային հիմնադրամը ասում է, որ չինական յուանն այլեւս չի թերագնահատվի: Այն փուլ առ փուլ կճանաչվի որպես համաշխարհային պահուստային արժույթի ռեզերվ, եւ դա կլինի ոչ ինչպես ԱՄՆ դոլարը, որի հիմքում պատերազմի եւ նավթի քաղաքականությունն է:
10. ՀՈՒՆԻՍ 7, 2015– Deutsche Bank-ի` աշխարհի խոշորագույն բանկերից մեկի նախագահը եւ նրա տեղակալը` Ջայնը եւ Ֆիտչենը, հրաժարական են տալիս: Երկու օր անց, Գերմանիայի դատախազները արշավեցին բանկի կենտրոնական գրասենյակ` քրեական գործ հարուցելով «հարկային խարդախություն» ստուգելու համար:
11. ՀՈՒՆԻՍ 15, 2015– Գերմանիայում G-7 գագաթնաժողովում Չինաստանը հայտարարեց, որ G-7 գագաթնաժողովը «Պարտք ունեցողների հավաք է», քանի որ Bretton Woods արեւմտյան ֆինանսական համակարգը հիմնված է պարտքի վրա, եւ ըստ էության, ամբողջ արեւմտյան ֆինանսական համակարգն արդեն աշխատում է ապօրինաբար եւ տեխնիկապես սնանկ է: (Ավելի մանրամասն Bretton Woods-ի, գլոբալ վարկավորման հաշիվների եւ ոսկու ստանդարտի մասին, կարդալ այստեղ` http://neilkeenan.com/sample-page)
12. ՀՈՒՆԻՍ 17, 2015– JP Morgan բանկի թիվ 2-րդ մարդը` փոխնախագահ Ջիմմի Լին, հանկարծակի եւ անսպասելի մահացավ: 2013 թվականի վերջերից սկսյալ բանկային բարձրագույն պաշտոնյաներից 70 հոգի անսպասելի մահացել են: Ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում:
13. ՀՈՒՆԻՍ 17, 2015– Ռուսաստանը եւ Չինաստանը հայտարարել են, որ բնական գազի եւ նավթի վաճառքը երկու երկրների միջեւ կկատարվեն չինական յուանով (նախկինում դոլարով էր), որը հնարավոր կլինի նաեւ փոխանակել ռուսական ռուբլով: ԱՄՆ դոլարի հեգեմոնիան փլուզվում է:
14. ՀՈՒՆԻՍ 17, 2015– ԱՄՆ Տեխասի նահանգը ստորագրել է օրինագիծ, որը կոչ է անում, որ Ֆեդերալ Ռեզերվը (Կենտրոնական բանկը) վերադարձնի Տեխասի նահանգային ոսկու պահուստը: Երբ հարցրեցին, թե ինչ կպատահի, եթե կառավարությունը փորձի գողանալ ու հետ չտալ ոսկին, պետական ներկայացուցիչ Ջովաննի Կափրիգլիոնեն ասել է. «Կա մի կարգախոս, որը տեսնում ենք Տեխասի յուրաքանչյուր գրասենյակներում, եւ այն գրեթե յուրաքանչյուր պետական օրենսդիր գիտե: Դա մի դրոշ է, որը մենք ունենք, (Տեխասի հեղափոխության ժամանակներից), այն թնդանոթից կախված է, եւ ուրեմն` կարգախոսն էլ ասում է, «Արի ու վերցրու»:
15. ՀՈՒՆԻՍ 17, 2015– Հունաստանի խորհրդարանի Պարտքի կոմիտեն հրապարակել է զեկույց, նշելով, որ Հունաստանի պարտքը «պարտքային» անօրինականություն է, եւ համաձայն միջազգային իրավունքի` ոչ լեգիտիմ է: Բացի այդ, Հունաստանի խորհրդարանը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ ԵԿԲ-ն (Եվրոպական կենտրոնական բանկ), ապօրինաբար եւ գիտակցաբար պարտադրելով են Հունաստանին քշել սխալ ճանապարհով: Թե՛ Հունաստանի, թե՛ մյուս ազգերի պարտքերը ապօրինի պարտադրանքներ են, եւ ուղղակի կոչ է արել համաշխարհային բանկային կարտելի դեմ:
16. ՀՈՒՆԻՍ 18, 2015– Բարոն Դեւիդ Ռոթշիլդի դեմ հարուցվել է ֆինանսական խարդախության մեղադրանք: Ֆրանսիական դատարանն արդեն հանձնարարել է Ֆրանսիայի ոստիկանությանը բերման ենթարկել բարոն Դեյվիդ Ռոթշիլդին: Ռոթշիլդ ընտանիքը վաղուց է արդեն դիտվում որպես համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթներից մեկը: Փաստաբան Անտոնիո Ֆլորեսը լրագրողներին ասել է, որ. «Դա իսկական բեկումնային պահ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են այս քրեական խարդախության գործում»:
17. ՀՈՒՆԻՍ 18, 2015– 2-րդ ատյանի ԱՄՆ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թույլ տալ Բուշի ժամանակաշրջանի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել, քանի որ նրանք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար կալանավորել են անմեղ մարդկանց: Արդյո՞ք սա կարող է հանգեցնել որոշ խոշոր անձերի ձերբակալությունների:
18. ՀՈՒՆԻՍ, 2015– Մինչ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են պարտքային ճգնաժամից «փրկել իրենց դեմքը», Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռուսաստանում, իր ելույթի ընթացքում, Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ, հայտարարում է. «Մոլորակի տնտեսական կենտրոնը արդեն իսկ տեղափոխվել է, եւ այժմ խաղի մեջ նոր ուժեր են հայտնվում` թե՛ տնտեսական եւ թե՛ աշխարհաքաղաքական մակարդակով»:
19. 5 ՀՈՒԼԻՍ, 2015– Հունաստանը քվեարկում է «ոչ»` պարտատերերի ներկայացրած կեղծ փրկության առաջարկին: Սա համարձակ դիրքորոշումն է մարդկության պատմության մեջ, քանի որ Հունաստանը միայնակ դեմ էր գնում համաշխարհային բանկային վերնախավին: Հունաստանի վարչապետի կողմից բանկային պարտատերերին «քացով հարվածելը» դժվար թե ծանր վիճակից դուրս կբերի Հունաստանը: Ֆինանսական փորձագետներն ասում են, որ Հունաստանում հեղափոխություն է սպասվում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
20. 7 ՀՈՒԼԻՍ, 2015– Պաշտոնապես բացվեց The BRICS Bank-ը:
21. 8 ՀՈՒԼԻՍ, 2015– Այս օրը մի քանի տարօրինակ միջոցառումներ են տեղի ունեցել: The New York Stock Exchange բորսան մի քանի ժամով անսպասելիորեն փակվել է, որի ընթացքում Wall Street Journal-ի «Կենդանի եթեր» ֆորումը փակվել է այն բանից հետո, երբ ֆոնդային բորսան «փակվել-անհետացել» է: United Airlines ընկերությունը ստիպված է եղել իր բոլոր ինքնաթիռները վայրեջքի բերել ամբողջ երկրում, իբր «համակարգիչների անսարքության» պատճառով, մայրաքաղաք Վաշինգթոնում 2500 մարդ պաշտոնանկ է արվել: Լրագրողներից մեկը գրել է, որ ըստ Պենտագոնի իր աղբյուրների, Պենտագոն-BRICS գաղտնի միությունը «չոր հաշվով» սեփական ուժերի փորձարկում է արել:
22. 7 ՀՈՒԼԻՍ, 2015– «Արդյո՞ք հակերային թաքուն խումբը կարող է մի ամբողջ օր ֆոնդային բորսան փակել: Հնարավո՞ր է, որ, ասենք, վաղը Wall Street-ի համար լինի վերջին օրը.. Մենք կարող ենք միայն հուսալ»,– Դեւիդ Վիլքոք անունով փորձագետը նախկինում գրել էր մանրամասն մի փաստաթուղթ, որտեղ նշում էր, թե իբր ինքն աշխատում է ԱՄՆ ռազմական որոշակի հայրենասիրական թաքուն ուժերի հետ, որոնք փորձում են վերացնել բանկային էլիտան ԱՄՆ-ում: Սա կարծես համընկնում է լրագրող Բենջամին Ֆուլֆորդի այն հոդվածի բովանդակության հետ, ուր նա ասում է, թե իբր գոյություն ունի Պենտագոնի եւ BRICS-ի միություն:
23. 14 ՀՈՒԼԻՍ, 2015– Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ն կնքել են պատմական գործարքը` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Ընդունվեց, որ Իրանն ունի ատոմային էներգետիկ տեխնոլոգիաների մշակման իրավունք, այս քայլը գուցե բանկային-քաղաքական-նավթարդյունաբերության վերնախավի շահերի դեմ է ու կարող է ծնկի բերել էլիտային: Սրան դեմ են եղել Իսրայելի վարչապետը եւ մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ` Բուշերը, Մարկո Ռուբիոն եւ Թեդ Կրուզը:
24. 15 ՀՈՒԼԻՍ, 2015– Սանտա Կրուզ մարզը քվեարկել է` դադարեցնելու 5 խոշոր բանկերի հետ որեւէ գործողություններ անելը, այդ թվում, JP Morgan Chase, Barclays, Citigroup, Royal Bank of Scotland եւ UBS բանկերի: Գուցե կլինի շղթայական ռեակցիա՞, գուցե շատերը հետեւե՞ն Սանտա Կրուզ մարզի օրինակին...
Ըստ էության, տեղի է ունենում հեղափոխություն, որը հեռուստատեսությամբ ցույց չեն տալու:
Themindunleashed.org փորձագիտական կայքից հայերենի փոխադրեց ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված