Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Հ. Բիշարյանը` Գ. Իսագուլյանին. «Բացարձակապես բնորոշ է Կոմայգու «տղամարդկանց» բառապաշարին»

Արխիվ 12-16

Հ. Բիշարյանը` Գ. Իսագուլյանին. «ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԲՆՈՐՈՇ Է ԿՈՄԱՅԳՈՒ «ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ԲԱՌԱՊԱՇԱՐԻՆ»

 

Օրերս կայացած ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով ժամանակին չէր հերքում, որ տարօրինակ կապերի մեջ է «Մհերի դուռ»` իրենց սարսափ-արարողակարգերով հայտնի, մութ կազմակերպության հետ, հայտարարություն է արել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի հասցեին` մասնավորապես նշելով. «Արթուր Բաղդասարյանին ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ մարմնապես, ե՛ւ բարոյապես, ե՛ւ հոգեպես տանել չեմ կարողանում, բայց նույնիսկ իր հետ պատրաստ եմ նստել ու քննարկել Սահմանադրության նախագիծը»: Վերջինիս կոպիտ քննադատության մասին, ինչը լայնորեն տեղ է գտել լրատվամիջոցներում, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ կարծիքը.

 

–Երբ քաղաքական գործիչը, չնայած Իսագուլյանին քաղաքական գործիչ համարելը շռայլություն է, իջնում է նման ցածր մակարդակի, ապա նույնիսկ անիմաստ է անդրադառնալ գրեթե ոչ մեկին չհետաքրքրող մարդու ասածներին: Դժվար է հավատալ, որ Գառնիկը սթափ վիճակում է արտահայտվել: Դրա մասին գրառումներ էին արել նաեւ բազմաթիվ օգտատերեր: Մարդը, որն իր ողջ կենսագրության մեջ պարբերաբար աչքի է ընկել հակասական արտահայտություններով, ով արդեն չես հասկանում` ում, այսպես ասած, դուդուկի տակ է պարում, ով իր իրարամերժ, անհասկանալի ու խառնակչական հայտարարություններով, դիրքորոշումներով պղտորում է քաղաքական դաշտը` իրեն իրավունք է վերապահում խոսել քաղաքական լրջագույն գործընթացներից, որոնցում ներգրավված են ազդեցություն եւ ասելիք ունեցող ուժեր եւ գործիչներ: Ինչ վերաբերում է Իսագուլյանի արտահայտած վերոնշյալ մտքին, ապա ողջ համացանցը ծաղրում, հեգնում էր նրան նման անհեթեթություններով շրջակա միջավայրն աղտոտելու համար: Ինձ համար, որպես կին, խիստ անհասկանալի է, որ տղամարդը կարող է մեկ այլ տղամարդու մասին նման արտահայտություններ անել, ինչը բացարձակապես բնորոշ է Կոմայգու «տղամարդկանց» բառապաշարին: Եվ վերջում առավել եւս, որ նա նաեւ ինքնախոստովանում է. «Կներեք, Արթուր Բաղդասարյանն ինձ վատություն չի արել…»: Ինչ ասեմ, սա յուրօրինակ մի ինքնախոստովանություն է մարդու բարոյական նկարագրի մասին:
– Եվս մեկ հարց. Բաղրամյան պողոտան սեպտեմբերի 1-ին կրկին կաթվածահար արվեց: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ առաջին հայացքից չքաղաքականացված ակտիվիստներն այսօր արդեն սահմանադրական բարեփոխումների դեմ հայտարարություններ են անում ու ոստիկանության հետ սկսել են խոսել բռունցքների ու հայհոյանքների ոճով:
– Ի սկզբանե ասեմ, որ ոստիկանությունն այդքան թույլ չէ, որ իր հետ  խոսեն բռունցքներով ու հայհոյանքներով, իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների դեմ հայտարարություններին, ապա դա նրանց իրավունքն է: Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ հրապարակավ իմ դրական վերաբերմունքն արտահայտել քաղաքացիական ակտիվիստների պայքարին, ովքեր եւս ուզում են, որ մեր երկրում խնդիրները լուծվեն, ինչ-որ մի բան դեպի լավը փոխվի: Բայց ցանկացած պայքար` լինի քաղաքական, թե քաղաքացիական, պետք է դուրս չգա այն սահմաններից, որից այն կողմ հայհոյանքն է, բռունցքները, ուժի կիրառումը եւ այլն: Իհարկե, պայքարը մնում է պայքար, այնտեղ քաղցրավենիք չեն բաժանում, բայց եւ պետք է հնարավորինս զերծ մնալ բախումներից եւ նմանատիպ ոչ ցանկալի երեւույթներից: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա համարում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` անկախ նրանից ակտիվիստ է, թե պետական պաշտոնյա, իրավունք ունի արտահայտել տեսակետներ, քարոզել գաղափարներ եւ այլն: Դրա մեջ արգահատելի բան չկա, ընդհակառակը` առնվազն անհասկանալի կլիներ, եթե ակտիվ, պայքարող մարդու տեսակն անհաղորդ լիներ այդ գործընթացի հանդեպ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված