Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Եվ այսպես, օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հրապարակել է իր եզրակացությունը սահմանադրության նախագծի` մարդու իրավունքներին վերաբերող բաժնի մասին: Դե պարզ է, դա նաեւ իր պարտականությունն է, ու պետք է ասեր` ինչն էր իր տեսակետից լավ, իսկ ինչը` վատ: Առանձնապես այդ հարցին չէինք էլ անդրադառնա, եթե նա իր դիտողություններում չանդրադառնար շատերի մտահոգությունն առաջացրած երեխաների իրավունքների մասին դրույթին, քանզի, եթե այնպիսի ազգաքանդ երեւույթ, ինչպիսին է յուվենալ արդարադատությունը, մեր երկիր կարող է թափանցել միմիայն երեխաների իրավունքների անվան տակ: Ըստ օմբուդսմենի. «Նախագծով` երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը»: Բայց, գրողը տանի, ինչու նա բերեց ու խցկեց, այսպես կոչված, «միջազգային չափանիշներ» կոչեցյալը, որոնցով հենց ամրագրված է նույնիսկ այնպիսի աբսուրդ, ինչպիսին է երեխայի դեմքի արտահայտությամբ նրա կարծիքը որոշելը ու ըստ դրա` դատական եւ վարչական որոշումներ կայացնելը:


Շարունակելով օմբուդսմենի թեման, պետք է նշենք, որ նա հաջողացրել է անդրադառնալ ԱՐՏԱԳԱՂԹԻ թեմային: Շատերը տարակուսում են, որ իրավական մեխանիզմ չկա` դանդաղեցնելու արտագաղթի տեմպերը, բայց արի ու տես, որ օմբուդսմենին հաջողվեց պեղել եւ գտնել սահմանադրության նախագծի կետ, որն իբր թե կարող է ՀՀ քաղաքացիներին խանգարել երկրից մեկնել. «Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ»: Երնեկ չէ՞ր, որ այդպիսի հնարավորություն իրոք գոյություն ունենար:
Աչքներս լույս, ինչքան էլ զարմանալի լինի, Ադրբեջանում լույս է տեսել ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ձեռնարկ: Ոչ, հանկարծ չկարծեք, թե այդտեղ թաքուն ապրող հայեր կան ու թաքուն կերպով այդպիսի գիրք են տպագրել: Ոչ էլ նավթահոտից հարբած Ալիեւի ուղեղում կարող է ծնվել հեռահար հեռանկարի մասին մտածելու գաղափարը` ասենք, սկսել կովկասյան թուրքերին հայերեն սովորեցնել, որպեսզի երբ բանը հասնի Ադրբեջանի կապիտուլյացիային, հայ զինվորականները բարի աչքով նայեն իրենց: Ոչ, այդ ամենը չկա, ու բաց տեքստով էլ հայտարարվում է, որ այդ ձեռնարկը լույս է տեսել, որպեսզի օգնի հայերի դեմ կռվել տեղեկատվական ճակատում:
Իսկ տեղեկատվական ճակատում մեր հայրենակիցներից շատ-շատերը  զարմանալիորեն լրիվ «բոբիկ» են: Զորօրինակ, դժվար թե, որեւէ մեկը ցանկանա գարշահոտ աղբամանից հանել փայլուն փաթեթավորումով ինչ-որ բան, սակայն ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ մեր հայրենակիցները հաճախ կտացնում են ցանկացած հրապուրիչ զիբիլի վրա եւ արդյունքում վիրուսներ քաշում, որոնք կարող են ե՛ւ տվյալներ գողանալ, այդ թվում եւ բանկային հաշվի վերաբերյալ, ե՛ւ արգելափակել բոլոր տվյալներն ու օգտատիրոջը դարձնել դրամաշորթների զոհ, ե՛ւ այլ տեսակի անախորժություններ բերել: Ու տեղեկատվական անվտանգության մասնագետների վկայությամբ` մենք այդ պատճառով զարմանալիորեն մտել ենք աշխարհում վիրուսային հարձակումների առաջին եռյակի մեջ: Հայեր ջան, այ ձեր հոգուն ղուրբան, համացանցում էլ մի քիչ ավելի մաքրակենցաղ եղեք, ե՞րբ եք սովորելու այդ տարրական բաները: Համ էլ, այդ նույն անվտանգության կանոնները չէ՞ որ ձեր երեխաներին պետք է փոխանցեք, քանզի նրանք համակարգչից օգտվել ավելի շուտ են սկսում, քան գրել-կարդալ:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց Մոսկվայում տեղի ունեցած հերթական ցավալի դեպքը: Ծեծի է ենթարկվել հայտնի հայազգի դերասան ԱԼԲԵՐ ՄԵԼԻՔ-ՓԱՇԱԵՎԸ: Նա էլ զարմանալիորեն դարձել է իր երկրպագուներից մեկի զոհը: Հոգեկան հիվանդությամբ տառապող երկրպագուն երկար փնտրտուքից հետո կարողացել էր գտնել նրա բնակարանն ու ներխուժել այդտեղ, եւ երբ պահանջել էր ինքնագիր եւ միասին լուսանկարվել, բայց մերժվել էր, տեղում դաժանաբար ծեծել էր իր իսկ կուռքին: Դե ինչ, օտարության մեջ ապրելը ոչ մի լավ բանի չի բերում, անգամ եթե այդ օտար երկիրը քո ռազմավարական դաշնակիցն է:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված