ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԸՆՏՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱ՞ՆԸ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԸՆՏՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱ՞ՆԸ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ հավանաբար, նոր Սահմանադրության նախագծից կհանվի ընտրիչների կոլեգիայի գաղափարը: Այսինքն` նախագահի ընտրությունը կլինի ԱԺ-ում: «Ընտրիչների հանձաժողովը առաջ էր քաշվել, որպեսզի հնարավորություն տրվեր Սփյուռքի ներկայացուցիչներին ու կանանց` բարձրացնելով նախագահի լեգիտիմության աստիճանը: Բայց քանի որ մեխանիզմներ չկային սփյուռքին ներգրավելու համար, բացի այդ` ԲՀԿ, ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի մի շարք ներկայացուցիչներ առաջ էին քաշել ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության առաջարկը, հանձնաժողովն ընդառաջ գնաց այս պահանջին: Այսինքն` չի բացառվում, որ նոր սահմանադրության նախագծում լինի խորհրդարանի կողմից նախագահին ընտրելու դրույթը»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
