ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ԼԵԳԻՏԻՄ ՁԵՎՈՎ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒՑ»
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է
ԶՐԿԵԼ ԼԵԳԻՏԻՄ ՁԵՎՈՎ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒՑ»
Արդարադատության նախկին նախարար, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ում խոսեց նոր Սահմանադրության նախագծի մասին:
Նրա խոսքով` նոր Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունը չի կարող բացարձակ մեծամասնություն ունենալ: «Մարդու իրավունքների պաշտպանը, օրինակ, այնպես պետք է աշխատի, որպեսզի նոր Սահմանադրությամբ պետք է ստանա ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլեւ ընդդիմության ձայները: Չնայած, եկեք ընդունենք, որ մարդու իրավունքների պաշտպանը հիմա քաղաքական մեծամասնության պատվերը չի կատարում»,- եզրափակեց նախկին նախարարը:
Հանձնաժողովի մյուս անդամ Վարդան Պողոսյանն էլ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մտահոգությանը, խոսելով կյանքի իրավունքի ու այն զրկելու դրույթի մասին, ասաց, որ չպետք է զրկենք պետությանը լեգիտիմ ձեւով ուժ կիրառելուց: Այս առումով նոր Սահմանադրությունում մեծ բաց կա, պետք է քննարկել:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետի մյուս մտահոգությանը կայուն մեծամասնության մասին, որը լինելու է 3/5, Հրայր Թովմասյանն ասաց, որ կայուն մեծամասնությունը չի լինելու 3/5: «Ես չգիտեմ` ձեր կանխագուշակումները որտեղից եք վերցրել: Ես որ մի երկրում նման բան չի եղել»,- եզրափակեց Թովմասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
