Տավուշի թեմի առաջնորդ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՊԱՀ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ»
Արխիվ 12-16Տավուշի թեմի առաջնորդ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՊԱՀ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ»
Մինչ որոշ տեղեկատվական կայքերում շարունակվում է «լայքահավաքը» ու անհիմն խուճապի տարածումը` մասնավորապես նշելով, թե ինչպիսի ահուսարսափ է տիրում Տավուշի սահմանապահ գյուղերում, տեղի բնակչությունը հերոսաբար հաղթահարում է եղած դժվարությունները: Քիչ առաջ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելիներ, երեկոյան մինչեւ կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսու նաեւ, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել»: Ապա հավելել. «Աղոթենք մեր զինվորներիի ապահովության եւ մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk