ՀՀ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Նովգորոդից վերադարձել են պարգեւատրումներով
Արխիվ 12-16ՀՀ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆՈՎԳՈՐՈԴԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐՈՎ
Օգոստոսի 22-28-ը ՌԴ Նովգորոդի մարզում անցկացվեց «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին եւ մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը: Վերոնշյալ միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Բելառուսի համանուն ծառայությունների ավելի քան 250 սպա: Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալի եւ պատվոգրերի արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը:
Պարզվում է` Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ անհայտ կորած զինվորների մասունքներ ու զինվորական պատվով հողին հանձնել Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի եղբայրական գերեզմանում:
Ճիշտ տեղին է հիշատակել ռուսական բանակի ազգային հերոս, իր ռազմական կենսագրության ընթացքում ոչ մի պարտություն չկրած, ազգությամբ հայ Ալեքսանդր Սուվորովի հետեւյալ խոսքը. «Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ հողին չի հանձնվել վերջին զինվորը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
