Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԺԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ»

Արխիվ 12-16

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԺԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ»

 

Այն, որ աղանդավորներն առիթը բաց չեն թողնում հոգեորսությամբ զբաղվելու եւ դրա համար օգտագործում են ցանկացած առիթ, հայտնի բան է: Բայց հոգեւորսության այդ մարմաջը հաճախ ստանում է ծայրահեղ վտանգավոր ու անհանգստացնող ձեւ:

Սեպտեմբերի 1-ին, երբ շատ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոց՝ ուսում ստանալու նպատակով, որոշ «կրոնական կազմակերպություններ» կարծես թե որոշել էին բոլորովին այլ դասընթացով սկիզբ դնել երեխաների կրթությանը: Այսպես՝ Շահումյանի անվան դպրոցի շրջակայքում ականատես եղանք, թե Եհովայի վկա երկու տարիքով կանայք (որոնց, ի դեպ, հաճախ տեսնում ենք «Վերնիսաժի» մոտ նստած՝ անցորդներին իրենց բրոշյուրներն առաջարկելիս) ինչպես էին հանգիստ շրջելով՝ անցորդներին իրենց յուրահատուկ բարեհամբույր դեմքով առաջարկում նույն այդ քարոզչական գրականությունը: Հասկանալի է՝ երեխաները հիմնականում ծնողների հետ էին, ովքեր գրեթե ուշադրություն չէին դարձնում այդ թերթիկներին: Բայց ծնողը ողջ օրն այդտեղ չի մնա, այսինքն՝ այս դեպքում ոչ ոք չի կարող բացառել, որ դպրոցից դուրս գալիս կամ դասամիջոցներին երեխաներն են դառնալու այդ քարոզների օբյեկտը:
Թե ինչ են մտածում այդ մասին Կրթության եւ գիտության նախարարությունում՝ փորձեցինք պարզել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից, ով նկատեց միայն.
- Դպրոցներում օրենքով արգելված է կրոնական քարոզչությունը: Դպրոցի ներսում ոչ ոք աշակերտների հետ նման քարոզչական աշխատանք չի կարող տանել: Դպրոցից դուրս՝ շրջակայքում կամ փողոցում նման գրականություն բաժանելու համար մենք ոչինչ անել չենք կարող:
Իհարկե՝ համաձայն չենք տիկին Հովհաննիսյանի հետ, թե՝ ոչինչ անել չեն կարող. նախարարությունն առնվազն կարող է դպրոցի մերձակայքում կրոնական քարոզչության վրա հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը եւ հասնել նրանց գործուն միջամտությանը. ի վերջո հոգեւորսությունը, այն էլ՝ դպրոցահասակ երեխաների նկատմամբ, օրենքով արգելված է, եւ պատկան մարմիններն այդ երեւույթը կանխելու բոլոր հնարավորություններն ունեն:
Ինչեւէ՝ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանին ամենեւին էլ չզարմացրեց վերը նշվածը փաստը.
- Չեմ զարմանում, քանի որ իրենք միշտ են ակտիվ: Ամառային շրջանում իրենք ճամբարներում են աշխատում, իսկ դպրոցական դասերը սկսելուն պես, իրենց այսպես ասած՝ միսիան իրականացնում են կրթօջախների մոտ: Իսկ այն, որ բոլոր աղանդավորները ու  այդ թվում՝ Եհովայի վկաներն աշխատում են եւ բոլոր ուժերը կենտրոնացնում են երեխաների վրա, դա փաստ է, քանի որ դա իրենց գլխավոր գաղափարախոսությունն է: Արդյունքում՝ կոնկրետ Եհովայի վկաների բանակը տարեկան համալրվում է 300-400 հոգով, այսինքն օրական նրանց է միանում միջին հաշվով մեկ անձ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված