Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԻ ՈՉ ԹԵ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ, ԱՅԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ»

Արխիվ 12-16

«ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԻ ՈՉ ԹԵ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ, ԱՅԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ»

 

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալ Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվող կավատ Հերիքնազ Խաչատրյանի գործունեությունից տուժած՝ ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկված կանանցից մեկի պատմությանը: Եվ ահա այս անգամ մեր զրույցը Հերիքնազի մեկ այլ զոհի՝ Աննա Սարուխանյանի հետ է: Շատ այլ կանանց համեմատությամբ` Աննայի բախտը բերել է, ավելի ճիշտ՝ ժամանակին է կռահել գլխին գալիքը.

Ես վաղուց էի ծանոթ ինձ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկող Հերիքնազի հետ, բայց էն, որ ինքը թարֆիքյոր է, իմացա ընթացքում` դեռ օդանավակայանում: Հասկանալով, որ ծուղակ է, միանգամից սթափվեցի եւ ժամանակին հետ կանգնեցի:
- Ինչպե՞ս հասկացաք եւ ինչպե՞ս հաջողվեց Ձեզ` հետ կանգնել:
- Ես մորս հետ բնակվում էի ԼՂՀ-ում: Մի օր Հերիքնազը եկավ մեր տուն, խոսեցինք այստեղից-այնտեղից, հետո խոսքի մեջ ասի՝ գործ եմ ման գալիս: Ինքն էլ, թե քույրս Ռուսաստանում մատուցողուհի է աշխատում, ուզո՞ւմ ես՝ դասավորեմ, գնա քո համար աշխատի: Երկար մտածելու ժամանակ չունեի, համաձայնեցի ու հենց հաջորդ օրն իր հետ գնացի քաղաք, որտեղ ինքը իբր պետք է վիզայիս հարցերը լուծեր: Անձնագրիս հարցը լուծելուց հետո ասաց՝ էլ կարիք չկա նորից վերադառնաս Ձեր տուն, կգնանք, մեր տանը կմնաս: Մի խոսքով՝ մոտ մեկ շաբաթ բնակվել եմ նրա տանը, էնտեղից հեռախոսով խոսել եմ քրոջ հետ, ով ասաց՝ արի, ընտիր գործի եմ դնելու քեզ: Մինչեւ գնալս` Հերիքնազը անձնագիրս պահել է իր մոտ պատճառաբանելով, որ այդ ընթացքում ստացել է անգլերեն լեզվով լրացված փաստաթուղթ` իր ասելով Ռուսաստանում ժամանակավոր գրանցման համար, ինչպես նաեւ` իմ մեկնելու ավիատոմսը:
Ի վերջո Հերիքնազը ինձ «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհեց: Իմ պատկերացմամբ՝ Մոսկվա եմ գնալու, բայց հանկարծ աչքովս ընկավ, որ չվերթի ցուցանակում գրված Երեւան-Դուբայ: Արդեն օդանավակայանում սիրտս վախ ընկավ, բայց դե ցույց չտվեցի մոտը: Ինքնաթիռում կասկածներս շատացան, քանի որ Հերիքնազը ասաց՝ կգնաս Դուբայ, հետո այնտեղից՝ Մոսկվա, բայց մինչ այդ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք Դուբայ մեկնեմ: Հասկանալով, որ գլխիս խաղ են խաղում` որոշեցի ես էլ իմ հերթին խաղալ այսօր ամբաստանյալի աթոռին հայտնված Հերիքնազի ու նրա քրոջ հետ, եւ անմիջապես հետ վերադառնալու ելք փնտրեցի: Այդ նպատակով դիմեցի կողքիս նստած անծանոթ աղջկան, ով նայելով փաստաթղթերս ասեց, որ անգլերեն լեզվով լրացված փաստաթուղթը չունենալու դեպքում չեմ կարող մուտք գործել Դուբայ: Տեղ հասնելուց հետո պատռեցի այդ մուտքի թույլտվության թուղթը, որի բացակայության պատճառով ինձ թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից: Իրավապահների միջամտությամբ, երբ արդեն երկրորդ օրը  կարողացա Հայաստան վերադառնալ, զանգահարեցի Հերիքնազի քրոջը եւ հարցրի, թե ինչով պետք է զբաղվեի Դուբայում: Նա էլ կարճ ու կոնկրետ ասաց. «Գիշերները պետք է դուրս գաս` մարմինդ վաճառելով գումար աշխատես»: Հենց այդ պահին հասկացա, որ այդ կինը խաբել է ինձ եւ որ  Դուբայում պետք է զբաղվեի ոչ թե մատուցողուհու աշխատանքով, այլ մարմնավաճառությամբ:
Սակայն էդ Հերիքնազի միակ խաբեությունը չէր. հետագայում տեղեկացա, որ նա իմ մորից պահանջել եւ ստացել է ինձ Դուբայ ուղարկելու եւ վերադարձի տոմսի գումարները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված