Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵՆՔ»

Արխիվ 12-16

«ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵՆՔ»

 

Սահմանադրության փոփոխության ծրագրի շուրջ մտորումները, մոտեցումները, գաղտնիք չէ, որ հիմնականում խտացված են մայրաքաղաքում հնչող գնահատականների շրջանակներում: Դա հասկանալի է եւ իր պատճառներն ունի: Բայց նաեւ չմոռանանք, որ Սահմանադրություն ասվածը վերաբերում է ողջ երկրին, ամբողջ բնակչությանը, ու այդ նպատակով հանրաքվեն անցկացվելու է ոչ միայն մայրաքաղաքում: Ուստիեւ` միասեռ ամուսնությունների Վենետիկի հանձնաժողովի հայտնի դիտարկումների, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հնչող տարաբնույթ այլ հնչեղ հարցերի հետ կապված գյումրեցիների այսօրվա մոտեցումների շուրջ զրուցեցինք Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

 

Ընդհանուր առմամբ` չնայած անձամբ չեմ ծանոթացել ամբողջությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծին, բայց դրական եմ վերաբերվում: Հակասություններ եմ տեսնում միայն երկու կետերի հետ կապված: Նախ` ես ընդհանրապես կողմնակից եմ, որ եթե մարդը կուսակցական չէ, սակայն մեծ հեղինակություն է վայելելում ժողովրդի շրջանում, հնարավորություն ունենա մտնել Ազգային ժողով: Ես, առհասարակ, չեմ ցանկանում երկիրը կուսակցականացնել եւ «100 տոկոսով համամասնական» կետը իմ սրտով չէ: Դեմ եմ, որ մեծամասնական չլինի: Ի՞նչ վատ է, որ մեկը կարող է կուսակցական չլինել, բայց իր ժողովրդի վստահությունը ստանալ: Ինչո՞ւ ստիպենք ամբողջ ազգին կուսակցականանալ, որ պատգամավոր դառնան:
Մեկ ուրիշ բան էլ է ինձ հունից հանում, եւ զարմանում եմ, թե ինչու է Հայոց եկեղեցին լռում, չի ընդդիմանում այս միասեռակաների ամուսնության վերաբերյալ: Այն դեպքում, երբ հենց եկեղեցին պետք է լինի առաջին պայքարողը էս հարցի վերաբերյալ: Մենք կարող ենք, իհարկե, վերցնել դրսից լավ դրույթներ եւ ընդգրկել մեր Սահմանադրության մեջ: Բայց միասեռականների մասին խոսելն անգամ արդեն ամոթ է, առավել եւս, որ նման հարց քննարկենք. միասեռականների հարցը քննարկման առարկա չէ, սա խայտառակություն է, ազգի անեծքը: Այլասերվածությունն էր մնացել, որ մեր ազգի մեջ քննարկման առարկա դարձնենք... Աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը միասեռականների հարցը եթե քննարկում է, ապա դա խայտառակություն էլ չէ, այլ աշխարհի վերջը:

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՍԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ»

–Իսկ տեղյա՞կ եք գյումրեցիների շրջանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված  ինչ տրամադրվածություն է նկատվում:
– Գյումրին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հիմա այդքան շատ չի մտածում, ոնց որ մտածում է իր քաղաքի հետագա ճակատագրի վերաբերյալ: Որովհետեւ Գյումրին դառնում է Անին, ժամ առ ժամ դատարկվում է, ինչպես որ այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում` մեզ պետք չի 200 հազարանոց Լենինական: Այ հիմա Գյումրին իսկական գյուղաքաղաքի է վերածվում, այ դրա մասին է պետք լուրջ մտածել, Գյումրուն արտոնություններ են պետք:
– Պարոն Ղուկասյան, միշտ բարձրաձայնում եք, որ գյումրեցիների վիճակը գնալով վատանում է: Բայց Դուք էլ չէ՞ հնարավորություններ ունեք, ի՞նչ եք անում, որ շտկեք ստեղծված իրավիճակը:
– Զարմանալի է, զարմանալի հարցեր եք տալիս:
– Բայց ի՞նչն է զարմանալի:
– Ես ինչ որ ունեմ` անում եմ, բոլորն էլ լավ գիտեն, թե ես ինչ եմ անում, բոլորը գիտեն...
– Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ 2016թ. քաղաքապետի ընտրություններին ընդառաջ` արդեն իսկ Գյումրիում ակտիվ հարցումներ են իրականացվում, թե ում են տեսնում քաղաքապետի պաշտոնում: Շրջանառվում է նաեւ Ձեր անունը:
– Հա հետո ինչ, դա հաստատ մեր կողմից չէ, որ իրականացվում է:
– Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք առաջիկայում քաղաքականություն մտնել:
– Չի բացառվում, շատ հնարավոր է, բայց երբ ստույգ որոշեմ, կասեմ, հենց միտքս փոխվեց կհայտարարեմ: Էս պահի դրությամբ դեռ միտք չունեմ, հանգիստ եղեք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված