ԱՐՄՅՈՆԱ ԿԸԶԻ, ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԸՆԵՆՑ ԿԱՏԱՐԻ, ՈՐ ՉԶՌԱ, ԹԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՍ ՀԱՇՎՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՄՅՈՆԱ ԿԸԶԻ, ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԸՆԵՆՑ ԿԱՏԱՐԻ, ՈՐ ՉԶՌԱ, ԹԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՍ ՀԱՇՎՈՒՄ
Կան այդպիսի մարդիկ, որոնք տառապում են մազոխիզմով: Ասենք, նրանց խիստ հաճելի է, երբ իրենց ծեծում են, հայհոյում: Եվ այդ ծեծին ու հայհոյանքին արժանանալու համար նրանք անում են հնարավորինս ապուշ, իսկ երբեմն նաեւ ստոր քայլեր:
Հիմա սրանցից որ խմբին է դասվում «Հրապարակ» առաջադեմ թերթոնի սուպերհայտնի եւ սուպերտեղեկացված խմբագրապետուհի Արմինե Օհանյանը (նույն ինքը` հայտնի որպես Արմյոնա Կըզի)` ինքը կիմանա, իսկ գուցե նրան կարելի է դասել երկու խմբերին էլ: Սակայն Արմյոնա Կըզիի վարքագծի սիմպտոմները խիստ մտահոգիչ են: Ժամանակ առ ժամանակ նրա մոտ ի հայտ են գալիս սրացումներ, որի ընթացքում նա սկսում է կախվել այս կամ այն տղամարդ կուսակցապետի, ասենք փեշերից եւ քաշքշել այդ փեշերը զուտ մեկ նպատակով` համապատասխան արձագանք ստանալու ակնկալիքով:
Թվում էր, թե իր տարիքում արդեն պետք է, որ այդ սրացումները այդքան հաճախակի չլինեին, եւ այն հանգամանքը, որի մասին խոսում են բոլորը (խոսքը ոչ թե իր բուռն անցյալի մասին է, այլ իշխանամերձ շրջանակներից լի ու բոլ սնվելը), պետք է որ նրան լի ու լի բավարարվածություն հաղորդեր: Ի վերջո, մանր-մունր պատվերների արդյունքը վատը չէ` շքեղ տուն, ուրիշներից ոչ պակաս ավտոմեքենա եւ այլն, եւ այլն: Իհարկե, այդ ամենը ձեռք է բերված համապատասխան տեղում եւ համապատասխան դիրքում թափած սեփական քրտինքով, բայց դե արդեն քրտինքը թափված է, նյութական արժեքները ձեռք բերված, տարիքն էլ` թոշակային: Կարելի էր անցնել հանգստի, բայց չէ` Արմյոնա Կըզին հավանաբար հանգստանալու հնարավորություն չունի ու շարունակում է կախվել:
Այս անգամ նրա բազմասեր հոգին, իսկ գուցե նաեւ ոչ միայն հոգին, խիստ մրմռացրել է այն հանգամանքը, որ ՍԻՄ, «Ազգային Միաբանություն» եւ ՔԴՄ կուսակցությունները ստացել են հրավեր եւ ՀՀ նախագահին ներկայացրել են իրենց առաջարկությունները Սահմանադրության նախագածի վերաբերյալ: Թե այստեղ ի՞նչ կա, որ տարբեր տեղերդ, այդ թվում էն բորբոսնած անհաջողակ գրչակ Էդիկը, մրմռում են: Կարելի էր հարցնել մրմռացողներից` առաջարկություններ ներկայացնելու մեջ ի՞նչ կա, որ նախանձից շունչներդ կտրվում է: Խելքներդ որ հերիքեր, դուք էլ մի երկու առաջարկ կներկայացնեիք, ոչ թե կվնգստայիք:
Պարզվում է, որ Արմյոնա Կըզին եւ նրա պատվիրատուները շատ են մռմռում նրանից, որ իրենց կարծիքով նշված կուսակցությունների «անդամների թիվը հազիվ ձգում է, որ մի երկու հոգի հավաքվեն ու գնան նախագահական»:
Իհարկե, Արմյոնա Կըզին իր բազմաթիվ, բազմապիսի, բազմակուսակցական ու համահայկական սերտագույն շփումների ընթացքում խիստ տեղեկացված է դարձել: Բայց արի ու մի ասա, թե դու ՍԻՄ անդամների թիվը ե՞րբ ես հաշվել, կամ ո՞նց ես հաշվել: Կամ անդամի տակ ի՞նչ ես հասկանում: Էդ էլ հո քո իմացածը չի՞: Թե էդքան հետաքրքրվում էիր, գայիր, հարցնեիր, ներկայացնեինք, սկսեիր հաշվել, թե չէ` երեւակայությանդ զոռ ես տալիս ու սենց... երազախաբ ես լինում: Համ էլ էդ պատվեր կատարելուց ընենց կատարի, որ չզռա, թե այս անգամ որ անդամներն ես հաշվում:
Բոլոր դեպքերում, Արմյոնա Կըզի, մեր հրավերը ուժի մեջ է` հրամեցեք, կդիմավորենք, կհաշվես, մի խոսքով` գոհ կմնաս: Հասցեն` նույնը:
ՍԻՄ անդամներ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝