Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԼՈՒԾԻ ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԼՈՒԾԻ ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

 

Օրերս Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ  հայտարարեց, որ ցանկություն ունի մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ա. Աբրահամյանը իր այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում` 250 հայերի ներկայությամբ: Իր այդ ցանկությունը բացատրում է, թե՝ ցանկություն ունի ծառայել իր ժողովրդին: «Իրավունքը» զրուցեց հայաստանյան քաղաքագետների հետ եւ փորձեց պարզել, արդյո՞ք Արա Աբրահամյանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ իրականում ո՞րն է նրա ցանկության իմաստը:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` դեռեւս պետք է պարզել, թե Արա Աբրահամյանին ռուսահայությո՞ւնն է գործուղում Հայաստան, թե նա իր անձնական նախաձեռնությամբ է առաջադրելու իր թեկնածությունը: «Եթե նրան գործուղում են, այդ մոտիվացիայով է նրա մասնակցությունը, իմ կարծիքով՝ սխալ է: Բացի այդ պարզ չէ, թե Աբրահամյանը Հայաստանի քաղաքացիություն ունի՞, թե ոչ: Անձամբ ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանից Հայաստան մարդ ուղարկելուն, քանի որ այդ քայլը մարդկանց մեջ ընդվզում կառաջացնի, ժողովուրդը վերջնականապես կդադարի մտածել, որ ինքն ունի պետականություն: Արա Աբրահամյանն ավելի լավ է լուծի ռուսահայության խնդիրները: Վտանգավոր է Ռուսաստանից պաշտոնյաների ներմուծումը Հայաստան: Հետաքրքիր է նաեւ, որ Արա Աբրահամյանն իր քարոզարշավն սկսել է ԱՄՆ-ից, այսինքն՝ ցանկանում է մտերմանալ նաեւ արեւմտահայության հետ: Պաշտոնյա դառնալու փոխարեն` խորհուրդ կտամ դառնան մանթաշյաններ ու արամյանցներ»:

 

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշեց, որ ՀՀ սահմանադրությունը թույլատրում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` մասնակցել ընտրությունների. «Բայց եթե Ա. Աբրահամյանը ՌԴ քաղաքացի է, ապա չի կարող մասնակցել: Ամեն դեպքում՝ հնարավոր եմ համարում նրա թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում»:

 

 

 

 

Քաղաքական եւ միջազգային փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ չցանկանալով մեկնաբանել Արա Աբրահամյանի հայտարարությունները` զերծ մնաց կարծիք հայտնելուց. «Չեմ ցանկանում մեկնաբանել Արա Աբրահամյանի հայտարարությունը, որը կապված է նրա ցանկության հետ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված