6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԱՏՎԵՑԻՆ»

Արխիվ 12-16

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԱՏՎԵՑԻՆ»

 

Այս օրերին, երբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը թեւակոխել է բովանդակային քննարկման փուլ, Ազգային ժողովում թիվ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստանը», որոշել է կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ մտահոգող հարցերը բարձրացնել ոչ թե մարդաշատ ամբիոններում, այլ սեղանի շուրջ: Իհարկե, այն դարձել է ներքաղաքական թիվ մեկ քննարկման, քննադատման ու խոսակցությունների թեման, ինչի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

 

«ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԲՀԿ-ԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»


–Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր ՀՀ նախագահին դեմ առ դեմ հանդիպելու ու իրենց դրական կամ բացասական կարծիքը սահմանադրական բարեփոխումների շուրջ արտահայտելու առիթից օգտվելու փոխարեն, նախընտրեցին պարզապես մնալ ստվերում ու բամբասել:
– Ընդհանրապես, սովորություն ունեմ մեկնաբանել կամ պատասխանել այն հարցերին, որոնք ունեն կոնկրետ հասցեատերեր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս այլ քաղաքական ուժերի գնահատականներ տալու` այս պահին որեւէ ցանկություն չունեմ: Ըստ իս, ամեն մարդ կամ ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականությունը եւ արժանանում այն գնահատականին, որին արժանի է: Հետեւաբար, ով ինչպես կաշխատի, ով ինչպիսի մոտեցումներ կունենա, ինչպես իրեն կդրսեւորի, այնպես էլ կգնահատվի հասարակության կողմից: Իհարկե, ընդունելի են բաց, թափանցիկ եւ շիտակ տարբերակները, այլ ոչ թե մամուլի էջերում թաքնվելը:
– Այնուամենայնիվ, ի տարբերություն ձեզ, բոլորովին էլ նույն գործելաոճը չընտրեցին Ձեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, որոնք այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում հենց ԲՀԿ-ի հասցեին: Մասնավորապես` չեն կարողանում «մարսել» ՀՀ նախագահի հետ «Բարգավաճ Հայաստանի» հանդիպման լուրը:
– Կարծում եմ` իրենք իրավունք չունեն ԲՀԿ-ին գնահատականներ տալու` նախագահական գնալու կամ չգնալու համար, որովհետեւ ԲՀԿ-ն միշտ եղել է բաց քննարկումների կողմնակից, այլ ոչ թե ինտրիգների եւ թաքուն պրոեկտների մասնակից: Այո, «Բարգավաճ Հայաստանը» նախագահի հետ հանդիպել է եւ իր առաջարկություններն ու դիտարկումներն է բարձրաձայնել սահմանադրական փոփոխությունների շուրջ, եւ դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է սահմանադրության վերաբերյալ մեր դիրքորոշումներին, ապա այն կլինի հստակ այն ժամանակ, երբ մեր ամբողջ քաղաքական խորհուրդը եւ խմբակցությունը կգան ընդհանուր հայտարարի, եւ կուսակցությունում գերակշռող կարծիքը կդառնա կուսակցական կարծիք, որը ես լիազորված կլինեմ արտահայտել: Իսկ դրանից դուրս տեղի ունեցող մեկնաբանությունները, վերլուծությունները, տարբեր տեսակի մեղադրանքները, ինչ-որ մերկապարանոց հայտարարությունները լուրջ չեմ համարում: Քաղաքական գործիչները պատասխանատու են իրենց պարզ, բաց եւ հրապարակային քայլերի համար: Բամբասելու արվեստը չեմ ընդունում, որ կարող է քաղաքականության մեջ տեղ ունենալ: Իհարկե, բամբասանքներ կարող են լինել, բայց ոչ քաղաքականության մեջ:

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ»


–Ի վերջո, ի՞նչը նպաստեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ դրական կարծիք ձեւավորվեց ԲՀԿ-ում, ու այսօր նույնիսկ կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են բովանդակային քննարկման:
– Հիմնական խնդիրը սահմանադրության տեքստն է, որի մեջ կան կետեր, որի շուրջ մենք քննարկումներ ենք անցկացնում, որովհետեւ չենք կարող դիտորդ լինել այս հարցի շուրջ:
– Երեւի տեղյակ եք, որ համացանցում հին տեսանյութեր էին շրջանառվում, որոնք մեկնաբանվում էին, թե ԲՀԿ-ում դիրքորոշումների շրջադարձ է տեղի ունեցել: Իրո՞ք այդպես է:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տեղի ունեցող զարգացումները եւ իրադարձությունները բնական են: Մենք որեւէ դոգմաների կողմնակից չենք: Եթե ինչ-որ բան քննադատել ենք, դա արել ենք երեւույթը դրական դարձնելու համար: Մեզ համար քննադատելը երբեք ինքնանպատակ չի եղել: Եվ մենք այսօր էլ կքննադատենք, եթե հասկանանք, որ ժողովրդավարացման եւ ընդհանուր առմամբ երկրի համար սահմանադրության նախագծի կետերը, որոնք առաջ են քաշվում քննարկումների ժամանակ եւ վերջում բերվելու են հանրաքվեի, վտանգ են իրենցից ներկայացնում: Բայց տեսնում ենք, որ, օրինակ, համամասնական ընտրակարգի 100 տոկոսանոց անցման տարբերակ է նշվում սահմանադրության նախագծում, որի մասին բազմիցս խոսել ենք հրապարակայնորեն: Ես անձամբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ, որ պետք է այս երկրում լինի միայն համամասնական ընտրակարգ: Եվ այսօր նույն սահմանադրության տեքստում կա համամասնական ընտրակարգի անցնելու տարբերակ, ինչո՞ւ դրա մասին չեն խոսում լրագրողները, որ այդ նույն բանը մենք ասում էինք: Հետեւաբար այսօր այդ նույն կետի շուրջ ունենք դրական վերաբերմունք: Կամ տեսե՞լ եք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեւիցե հայտարարի սահմանադրության նախագծի որեւէ կետի վերաբերյալ կոնկրետ իր տեսակետը: Մենք ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ենք խոսել եւ հայտնի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, բոլորիդ էլ հայտնի է:

Իրավիճակ է փոխվել, եւ այն խնդիրները, որոնք առաջ էր քաշում ԲՀԿ-ն, այսօր առաջ չի քաշում, մասնավորապես իշխանության վերարտադրության վերաբերյալ մեր մտահոգությունները փարատվեցին: Եվ ես կարող եմ վստահորեն ասել, որ այս պահին մտահոգություն այլեւս չկա: Սա է հարցը, որ բերում է տարատեսակ բամբասանքների կամ խոսակցությունների, բայց նորմալ է: Քաղաքականության մեջ անհնար է չենթարկվել քննադատության:

«ԱՅՈ, ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ»


–Իսկ ի՞նչ կասեք մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է արտահոսք սկսվել, ովքեր պատրաստվում են համալրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամբարը:
– Չափազանցված լուրերի չեմ հավատում եւ նման տեղեկությունների չեմ տիրապետում: Խոսել մի բանի մասին, որը չկա, ռեալ չէ, եւ կխնդրեի, որ նմանատիպ մեկնաբանություններին` որպես լուրջ լրատվամիջոց, տեղի չտայիք առանց փաստերի: Եթե լինի ինչ-որ բան խոսելու առիթ, անպայման Դուք կիմանաք դրա մասին: Բայց տեսե՞լ եք, որ ինչ-որ մեկն այս պահին դուրս գա ԲՀԿ-ից: Այո՛, խմբակցությունում կան խնդիրներ, բայց քանի որ մենք մեր գործընկերների հետ երկար ճանապարհ ենք անցել, վստահ ենք, որ այդ խնդիրները կլուծենք ինքներս` առանց մեր հարգարժան լրագրողների մասնակցության:
– Ամեն դեպքում, այսօր ԲՀԿ-ի ներսում մե՞ծ են տարաձայնությունները` հատկապես վերջին քայլերի հարցում:
– Կուսակցությունն ունի ղեկավար կազմ, որն էլ որոշում է կայացնում` կուսակցական մարտավարության, գործունեության հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության վերջնական դիրքորոշումներին, ապա կուսակցության ակտիվ քաղաքական խորհուրդը եւ խմբակցության անդամները պետք է որոշում կայացնեն, որից հետո կարող ենք հրապարակային ասել, թե ինչ ենք անելու:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված