Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

Զարմացած

Արխիվ 12-16

 

Խոսքի, կարծիքի ազատությունը շատ լավ բան է, դա մեր երկրի ժողովրդավարական նվաճումներից մեկն է, որ ազատորեն կարող են հնչել տարբեր, իրարամերժ, սուր կարծիքներ: Սակայն զարմանքով պետք է արձանագրենք, որ կան մարդիկ, ում արժե զրկել այդ իրավունքից, քանզի անարժան են եւ բավականին հեռու են մարդ լինելուց, որ մի բան էլ մարդու իրավունք ունենան: Օրինակ, ո՞վ է մի քանի երկրի շպիոն, վախկոտ եւ ղզիկ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ պես, կներեք, պեդերաստը, որ մի բան էլ լուրջ թեմաներից խոսի, իշխանությունից ու ընդդիմությունից դատողություններ անի, Սահմանադրությունից բարբաջի, քիթը խոթի կրթության ոլորտ: Ախր, այդպիսինները եթե որեւէ տեղ իրենց հետքն են թողնում` անգամ ամեն ինչին դիմացող «Ֆեյսբուքում», այդ տեղում միանգամից գարշահոտը կպնում է: Յա՜խք...


Իսկ հիշո՞ւմ եք ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ով հիմա չափազանց ժրաջան վազվզում է Հանրապետության հրապարակով եւ անգամ ճարպկությամբ գերազանցում իրենից ավելի երիտասարդ Դավիթ Սանասարյանին: Դե հիմա տեսեք ինչ է հայտարարում սույն մտքի գիգանտը. «Մենք հիմա արդեն նոր կարգախոսներ ենք առաջ քաշել` իշխանափոխություն մեր երկրում, հասունացել է կառավարության հրաժարականի պահանջը, արդեն ակտուալ է, ինչպես նաեւ անհրաժեշտ է առաջ քաշել արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը»: Անշուշտ լավ է, որ էլ հացադուլ չի անում, բայց լավ չէ, որ վատ հիշողութուն ունի: Թող հիշի, թե ընդամենը երկու տարի առաջ իր հացադուլ-շոուով ինչպես է հավաքել զրո ամբողջ տոկոս քվե: Նույն հաջողությամբ նա կարող է պահանջել, որպեսզի երկնքում պարտադիր երկու լուսին լինի:
Իսկ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ պարզվում է, զարմանալիորեն նեղացկոտ է: Նրա նուրբ հոգին չի դիմացել, երբ կուսակիցները գնացել էին հանդիպման ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության եւ բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»: Մարդ էլ կյանքի հալալ կեսը ՀՀՇ-ական լինի, իսկ հետո «օր ծերության» խռովի իր կուսակցությունից: Չնայած, եթե հիշենք, թե իր նախկին շեֆ Բաբկեն Արարքցյանը քանի անգամ էր ետ վերցրել սեփական հրաժարականը, ապա ամենեւին էլ չենք զարմանա, եթե մի որոշ ժամանակ անց Ռուբինյանին կրկին տեսնենք ՀՀՇ շարքերում:
Չէ, մարդ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունից գլուխ չի հանում: Վարչության որոշմամբ հրաժարվել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, սակայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդիպել են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ, շուրջ երկու ժամ քննարկումներ անցկացրել, Ռ. Հակոբյանն էլ թեեւ դժգոհ է «կայուն մեծամասնություն» կատեգորիայից, բայց այնուամենայնիվ, հայտարարում է, որ «Ժառանգությունը» չի միանալու «Ոչ»-ի նախաձեռնությանը: Անշուշտ շատ լավ է, որ այդ պատգամավորները մասնակցում են, ըստ էության քննարկումների, պաշտպանում եւ պնդում սեփական տեսակետը, բայց ասացեք խնդրեմ, ովքե՞ր են ղեկավարում «Ժառանգությունը»` կուսակցության վարչությո՞ւնը, վարչությունից տարբեր կարծիք ունեցող Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե` «Ժառանգություն» խմբակցության  նախագահն ու քարտուղարը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված