22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ ԳՐՎԱԾ Է`ՏՂԱՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ ԳՐՎԱԾ Է`ՏՂԱՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ».

 

Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ նոր Սահմանադրությունում վտանգներ կան, որոնք տեսնում են ՀՀԿ-ականները, անգամ նախկին նախարար Հրայր Թովմասյանը: «Նոր Սահմանադրության մեջ թաքնված ձեւով գրված է, որ տղամարդը կարող է տղամարդու հետ ամուսնանա: Կամ եթե Հայաստանը, աստված չանի,  պատերազմական իրավիճակում հայտնվի, կարծես ոչ ոք պատասխանատվություն չի վերցնելու: Վարչապետին կստիպեն պատասխանատվություն վերցնել: «Կայուն մեծամասնություն» բառակապակցությունն ինձ համար անհասկանալի է: Դա չի կարող լինել: Ընտրիչներ, կրկնակի հավաքագրում… չի կարող նման բան լինել»,- ասաց  տնտեսագետը:

Նախկին պատգամավորը վստահ է`սահմանադրության փոփոխության նպատակը իշխանության վերարտադրությունն է:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ տնտեսագետ ու  նախկին պատգամավոր Բոստանջյանը որեւէ կերպ չհիմնավորեց իր ասածը, անգամ սահմանադրության այդ դրույթը մեջ չբերեց: Տեսնես, որտեղ է նա տեսել կամ կարդացել վերոնշյալ դրույթը, դա հայտնի է հավանաբար միայն նախկին պատգամավորին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ