22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՊՆ-ն լրագրողներին զգուշացնում է բջջային հեռախոսներին չզանգահարել

Արխիվ 12-16

ՊՆ-ն լրագրողներին զգուշացնում է բջջային հեռախոսներին

չզանգահարել


Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանըիր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանմիջոցով լրագրողներին խնդրել է հատկապես բջջային հեռախոսներին չզանգահարել:

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետեւողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը եւ վնասներ հասցնելով գյուղական համայնքներին: 
Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, այսօր aravot.am Տավուշի թղթակից Ոսկան Սարգսյանը գրել է, որ Ադրբեջանի զինուժը գաղտնալսում է մարզի գյուղապետերի հեռախոսային խոսակցությունները: Արծրուն Հովհաննիսյանի գրառումը թերեւս հենց այս ֆոնին ավելի հասկանալի է դառնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ