ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՇԱՆՀԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՏ ԴԵՌ ՄՇՈՒՇՈՏ Է»
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՇԱՆՀԱՅԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՏ ԴԵՌ ՄՇՈՒՇՈՏ Է»
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԵՏՄ-ի մասին, ասաց, որ ՀՀ-ի համար ԵՏՄ-ն շանսերից մեկն է: Բանախոսի խոսքով` մեր երկրի համար այս միությունը լավ հնարավորություն է օգտագործելու իր ռեսուրսն ու ընդլայնելու իր հնարավորությունը:
Վարդան Բոստանջյանի խոսքով`ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանումն ավելի մեծացել է, բայց որոշ արտահանողներ զարտուղի ճանապարհներով են իրենց արտադրանքը հասցնում ԵՏՄ:
«Իրավունք»- ի հարցին` Հայաստանն ինչ կարող է ակնկալել շանհայական համագործակցությունից, տնտեսագետի խոսքով` այդ համագործակցությունը դեռ մշուշոտ է, ապագայի հարց է: «Չինաստանի նման երկրի հետ համագործակցելու համար ՀՀ-ն պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk