ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ԼԵԳԵՆԴԱՐ ԴԻՐԻԺՈՐ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԵԳԵՆԴԱՐ ԴԻՐԻԺՈՐ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը`աշխարհահռչակ իսրայելցի դիրիժոր ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՅԻ գլխավորությամբ:  Նվագախմբի եւ Զուբին Մեթայի պատմական այցը Հայաստան իրականացվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:

Զուբին Մեթան Հայաստան այցելում է առաջին անգամ, սակայն մանկուց ժամանակ առ ժամանակ շփվել է հայկական համայնքի նրա: Դիրիժորի հայրը հինգ տարի սովորել է  Նյու-Յորքում` Իվան Ղալամյանի մոտ: Իր ուսուցչի մասին հայրը հաճախակի է պատմել տանը.«Իվան Ղալամյանն է հայրիկիս հրավիրել Ֆիլադելֆիա նվագելու: Այսօր արդեն ես ունեմ բազմաթիվ  հայ ծանոթներ եւ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Ինձ եւ իմ նվագախմբի համար մեծագույն հաճույք է առաջին անգամ լինել Հայաստանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դիրիժորը: Երեք շաբաթ առաջ Զ. Մեթայի ոտքը վիրահատել են եւ բժիշկները խորհուրդ են տվել մեկ ամիս նստել  տանը, սակայն ինչպես դիրժորն է ասում, Հայաստանից հրավերն ստանալուն պես  «անտեսել» է բժիշկների խորհուրդը:

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստակն ղեկավար  ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ խոսքով` Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Զ. Մեթայի ելույթը Հայաստնում, փառատոնի հերթական հաջողություններից մեկն է. «Անավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորը, ով աշխարհի ցանկացած բեմում սիրված արտիստ է: Սա պատմական իրողություն է մեր երկրում ու մշակութային կյանքում: Սա նաեւ Իսրայելի վերաբերմունքն է Հայաստանին: Ուրախ եմ, որ մեր երկրների միջեւ սկսվելու է բարեկամություն, թող այն խորացվի, աշխուժան նաեւ քաղաքական ոլորտը եւ Հայոց ցեղասպնությունը ճանաչվի նաեւ Իսրայելի կողմից»,-ընդգծեց Ս. Ռոստոմյանը: Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել  հինգ աշխարհամասերի լավագույն բեմերում ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր»,ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը… Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվտիտղոսների եւ մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտորէ,միաժամանակ հանդիսանալով Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի ։

2011թ.-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

Նվագախումբը լավագույններից է , որը  շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար մշակութային բեմերը եւհյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոններում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ




 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված